Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

30.08.2023

Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Վարդենիսի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկա էր Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերով վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։
Ցուցակագրված քաղաքացիների հիմնական մասը դիմեցին ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։
Մեկ քաղաքացի խնդիր բարձրացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք ստեղծելու, մեկ քաղաքացի՝ վարձակալած խոտհարքերից օգտվելու , մեկ քաղաքացի՝ համայնքային նշանակության ջրատար առուների մաքրման, երկու քաղաքացիներ՝ դպրոցահասակների գրենական պիտույքների անհրաժեշտության, մեկ քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու, մեկ քաղաքացի՝ հիվանդի տեղաշարժի համար անվասայլակի ձեռքբերման և մեկ քաղաքացի՝ հիվանդին խնամակալ ճանաչելու խնդրով։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44