Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի իրազեկում

30.08.2023

Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշման՝ մարզպետի աշխատակազմում ստղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները 2023 թվականի օգոստոսի 29-ին Մարտունի և Վարդենիկ համայնքներում հանդիպել են շահագրգիռ գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների առանձին գյուղացիների ու տնտեսավարողների հետ, ովքեր զբաղվում են անասնապահությամբ:
Տնտեսվարողներին ներկայացվել է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի իրագործման ձևերի ու հնարավորությունների մասին, ցուցաբերվեց աջակցություն՝ այդ ծրագրից օգտվելու կարգի վերաբերյալ:
Մարտունի համայնքում հանդիպմանը մասնակցել են 43 տնտեսավարողներ, Վարդենիսում` 56, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի համապատասխան մասնագետներ և այլ շահագրգիռ անձինք:
Համայնքների ղեկավարների հետ քննարկվել է նաև ՀՀ կառավարության հանձնարարականը՝ Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի շրջանակներում համայնքային նշանակության հողերի վրա որոշակի կլաստերներ ստեղծելու ուղղությամբ՝ «խելացի» անասնագոմերը կառուցելով այնպիսի հեռավորությունների վրա, որ մթերող կազմակերպությունների աշխատանքները լինեն արդյունավետ:
Մի կարևոր նկատառում. «Խելացի» անասնագոմ կառուցելու նպատակով տնտեսավարողները դիմում են համայնքապետարան բնակավայրերի հարակից տարածքներից անասնագոմ կառուցելու նպատակով համապատասխան հողամաս ձեռք բերելու համար, սակայն նշված տարածքները հանդիսանում են արոտավայրեր և ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, որոնք սեփականության իրավունքով փոխանցման ենթակա չեն:
Խնդրին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է օրենսդրական կարգավորումներ նախաձեռնել:
Քննարկումներ են տեղի ունեցել նաև գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության մյուս 14 ծրագրերի վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44