Նորություններ
Կայացավ «Հայրենի եզերք» խորագրով բարբառների մարզային ամենամյա մրցույթ-փառատոնը 19.07.2021
Նպատակ ունենալով վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսության նյութի մատուցման կարևորագույն միջոց, հայերենի տարբեր բարբառներով ու խոսվածքներով հնչեցնել բացառիկ արժեք ունեցող ժողովրդական բանահյուսության նմուշներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը արդեն տասնմեկ տարի է անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով բարբառների մարզային մրցույթ-փառատոն: Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Փառատոնը մեկնարկել էր մայիս ամսին: Անցկացվել էին ներդպրոցական և տարածքային փուլերը, իսկ 2021 թվականի հուլիսի 15-ին «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում անցկացվեց փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 26 հաղթողները: Փառատոնի մարզային փուլին մասնակցեցին Գանձակ համայնքի N2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Սրբուհի Վարդանյանը և Վարսենիկ Ղուրշուդյանը, Մարտունու Ս.Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի աշակերտներ Դավիթ Մլհամյանը և Զոհրաբ Ստեփանյանը, Գավառի Ս.Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի աշակերտներ...
Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը 19.07.2021
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 917 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի կառուցում 500 մետր երկարությամբ, երկաթե կիսախողովակներով եւ եւս նույնքան երկարության կոյուղու ցանցի վերակառուցում պոլիէթիլենային խողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կկարգավորվեն ոռոգման ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված խնդիրները Բարեկամություն փողոցում։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։
Լճաշեն համայնքի սպորտդպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում 19.07.2021
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մարզադպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ջեռուցման համակարգ։ Մարզադպրոցի ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 616 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Լճաշենի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում, իսկ մարզիկները տարվա բոլոր ամիսներին մարզվելու հնարավորություն կստանան։ Շինարարական աշխատանանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։
Վարժանքների անցկացում 19.07.2021
Ս/թ հուլիսի 23-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ և Կալավան համայնքներում։ Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
Ժամկետային զինծառայողներին հետմահու պետական պարգևներ շնորհվեցին 16.07.2021
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Մարտունի համայնքի բնակիչ Դերենիկ Արմենի Օհանյանը: ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արցախյան44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող,Ծաղկաշեն համայնքի բնակիչ Վասակ Ատոմի Գասպարյանը: Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանի և Հ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Մարտունու բաժանմունքների պատասխանատուները պարգևները հանձնեցին հերոս զինծառայողների ծնողներին: Հիշատակի, սփոփանքի և մեծարման խոսքեր հնչեցրին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները:
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին 16.07.2021
Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանի, Տաթևիկ Ստեփանյանի և Աննա Ժամակոչյանի միջև: Հանդիպման ընթացքում նախարարը և մարզպետը համատեղ քննարկեցին վերակազմավորման արդյունքում արդեն ձևավորված միասնական սոցիալական ծառայությունների գործունեության ոլորտին վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն ծառայությունների գործունեության արդյունավետությունը ապահովելու կարգին։ Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց` համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի, մարզի համայնքների և միասնական սոցիալական տարածքային ծառայությունների միջև՝ համայնքներում ոլորտին վերաբերող հարցերին և խնդիրներին ավելի արդունավետ լուծում տալու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում սոցիալական դեպքերի վարման, խնամակալության և հոգաբարձության...