Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքում անցկացվեց «Մշակույթ և բիզնես» խորագրով փառատոն

30.08.2023

Օգոստոսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մասնակցեց Մարտունու համայնքապետարանի կողմից կազմակերպված «Մշակույթ և բիզնես» խորագրով փառատոնին, որը անցկացվեց ցուցահանդես-տոնավաճառի ձևաչափով։
«Մշակույթ և բիզնես» փառատոնը համագործակցության և նոր հնարավորությունների բացահայտման յուրահատուկ հարթակ էր դարձել տեղացի տնտեսվարողների, մշակութային գործիչների և խմբերի, համայնքային և այլ մշակութային կազմակերպությունների և բնակիչների համար։
Մասնակիցները ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները և արտադրատեսակները, բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և առաջարկները։
Մարզպետը նշեց, որ նման ձևաչափով փառատոների կազմակերպումը շատ կարևոր է, ինչը խթանում է մշակութային կյանքի հագեցվածությանը համայնքներում և նպաստում տեղի ներուժի բացահայտմանը։
Փառատոնին հյուրընկալվել էին նաև Գեղարքունիքի մարզի Գավառ և Վարդենիս համայնքները, որը մասնակիցներին թույլ տվեց ծանոթանալ նաև վերջիններիս մշակութային և բիզնես հնարավորություններին, համտեսել Գավառի փախլավա և վայելել Վարդենիսի Մ․ Մկրտչյանի անվան մշակույթի պալատի մեներգիչ Լիլիթ Երանոսյանի և «Անտոնյան դենս» պարային համույթի կատարումները։
Օրվա համերգային և մշակութային մթնոլորտը ամբողջացրեցին Մարտունի համայնքում գործող պարային համույթները և ստուդիաները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:28:11