Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ բազմազավակ խիստ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին տրամադրվել է դրամական աջակցություն

08.09.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի  համապատասխան որոշմամբ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սոցիալական աջակցություն է տրամադրվել Գեղարքունիքի մարզի բազմազավակ խիստ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին։
Մարզի համայնքներից տրամադրած տվյալների համաձայն մարզում հաշվառվել են նման չափորոշիչներին համապատասխանող 136 ընտանիքներ, որտեղ հաշվառվել են 478 դպրոցահասակներ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից հատկացվել է 7 միլիով 170 հազար դրամ, որի շրջանակներում յուրաքանչյուր դպրոցականի հաշվով տրամադրվել է 15 հազար դրամ։ Բաշխումը կատարվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության միջոցով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03