Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա կապակցությամբ 31.08.2021

Սիրելի՛ ուսանողներ, դպրոցականներ, ուսուցիչներ եւ ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի, Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Առանձնակի ուզում եմ շնորհավորել այն մանուկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց ու կատարում իրենց կյանքի առաջին կարեւորագույն քայլը գիտության լույսի հետ հաղորդակցվելու ճանապարհին։ Հաջողություններ եմ մաղթում նաեւ այն մանկավարժներին, ովքեր առաջին դասն են վարելու այս ուսումնական տարվա մեկնարկին։ Սիրելի հայրենակիցներ, նոր ուսումնական տարին իր հետ նոր ակնկալիքներ ու նոր հույսեր է բերում, նոր եռանդ ու ձգտումներ։ Համոզված եմ, որ մեր մանկավարժների նվիրյալ բանակը լի է աշխատասիրությամբ, վճռականությամբ ու գիտելիքների պաշարով՝ մատաղ սերնդին ուսուցանելու, դաստիարակելու, արդի աշխարհի զարգացումներին համահունչ կրթություն ապահովելու համար։ Գիտելիքահեն հասարակության ստեղծումն է այն միակ ճանապարհը, որը կապահովի Հայաստանի ու հայ ժողովրդի լուսավոր ու հզոր ապագան, մեր սերունդների խաղաղությունն ու...

«Արաքս» թռչնաֆաբրիկան անհատույց հավի ճտեր է տրամադրում Գեղարքունիքի մարզի կարիքավոր կամ անապահով տնտեսություններին

«Արաքս» թռչնաֆաբրիկան անհատույց հավի ճտեր է տրամադրում Գեղարքունիքի մարզի կարիքավոր կամ անապահով տնտեսություններին 31.08.2021

Արմավիրի մարզում գործող «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունը անհատույց կարգով 1 օրական ճտեր է բաժանում Արցախյան 44-օրյա պատերազմում Գեղարքունիքի մարզից զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով տնտեսություններին։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արմեն Բադոյանը, օգնությունը հատկացվում է մարզի բոլոր տարաշրջանների համայնքների տնտեսություններին։ Նախօրոք ընտրվել են այն տնտեսությունները, որտեղ ճտերի հետագա խնամքի ու պահպանության համար կան բոլոր նպաստավոր պայմանները։ «Մարզի 57 համայնքներից միայն 8-ում ճտեր ստանալու եւ խնամելու ցանկություն չեն հայտնել, ուստի բաշխումը կատարում ենք Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջանների 49 համայնքների 1621 տնտեսություններում։ Ընդհանուր առմամբ, բաշխվում է 30 հազար 430 հատ հավի 1 օրական ճուտ։ Յուրաքանչյուր տնտեսություն ստանում է 10-ից մինչեւ 50 ճուտ՝ ըստ նախօրոք համայնքապետարանների կողմից...

Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում

Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում 26.08.2021

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար, լուսավորության ցանց, ասֆալտապատվում է երկու փողոց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Գեղհովիտի ոռոգման ներքին ցանցի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 528 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի երկու փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 600 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 1181 գծամետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով կամ խողովակներով։ Երեք ծրագրերն էլ նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում:

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 26.08.2021

Ս/թ օգոստոսի 27-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներում։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել:

Ծովասարի մանկապարտեզի շենքի շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում

Ծովասարի մանկապարտեզի շենքի շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում 26.08.2021

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարվա ընթացքում եւս շարունակվել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2019 թվականից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ծովասարի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 202 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը։ Շինարարության մեծ մասն իրականացվել է 2019 եւ 2020 թվականների ընթացքում։ Այս տարի նախատեսված էր իրականացնել մնացած մասը՝ շուրջ 75 միլիոն դրամի չափով, որտեղ մեր համայնքի ներդրումը կազմում է 33 միլիոն, ՀՀ կառավարության ներդրումը՝ 42 միլիոն դրամ։ Այն զբաղեցնում է մոտ 800 քառակուսի մետր մակերես՝ 100 տեղով։ Ծովասարի պատմության մեջ առաջին անգամ է գործելու մանկապարտեզը, ինչին տասնամյակներով են սպասել համայնքի բնակիչները:

Շողակաթ խոշորացված համայնքում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր

Շողակաթ խոշորացված համայնքում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր 25.08.2021

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 940 հազար դրամ, որի 56,5 տոկոսը 5 միլիոն 616 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 43,5 տոկոսը կամ 4 միլիոն 324 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի ներքին ցանցեր կկառուցվեն Շողակաթում եւ Դրախտիկում, իսկ ջրատարի արտաքին ցանց կկառուցվի Ջիլ բնակավայրում։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո նշված բնակավայրերում կբարելավվի ջրամատակարումը, կավելանա մատակարարվող ջրի քանակը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11