Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գագարինում օծվել է նորակառույց Սուրբ Խաչ մատուռը

Գագարինում օծվել է նորակառույց Սուրբ Խաչ մատուռը 06.09.2021

Սեպտեմբերի 5-ին Գագարինում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Խաչ մատուռի բացման արարողությունը: Սրբատեղիի կառուցման մեկնարկը տրվել է 2019 թվականին: Այն կառուցվել է բարերար, Սևանի պատվավոր քաղաքացի Դավիթ Գալստյանի միջոցներով և Գագարինի բնակիչների անմիջական աջակցությամբ: Հոգևոր արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, պաշտոնական այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ: Նորակառույց մատուռն օծվել է ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, այլ հոգևորականների մասնակցությամբ: Արարողության ընթացքում ելույթ ունեցողները շնորհավորել են համայնքի բնակիչներին և միմյանց՝ նորակառույց մառուռի բացման առթիվ, խոսել եկեղեցի-ժողովուրդ կապի անհրաժեշտության ու կարևորության մասին: Գագարինը իր ստեղծման օրից ի վեր սրբատեղի չի ունեցել և վերջապես իրականություն է դարձել Գագարինի նախկին պատասխանատու, վաղամեռիկ Սայաթ-Նովա Բադալյանի երազանքը:

Գավառի բժշկական կենտրոնը՝«Տարվա մարզային բժշկական կենտրոն»

Գավառի բժշկական կենտրոնը՝«Տարվա մարզային բժշկական կենտրոն» 06.09.2021

Սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ «Հուսո աստղ »ամենամյա մրցանակաբաշխությունը՝ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ 2021» խորագրի ներքո: Այն կազմակերպվել էր Համազգային վստահության խորհրդի կողմից: Լավագույններն ընտրվել էին սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում: Ի թիվս պարգևատրված մի շարք բժիշկների և բուժհիմնարկների՝ Գավառի բժշկական կենտրոնը այս մրցանակաբաշխության ընթացքում արժանացավ «Տարվա մարզային բժշկական կենտրոն» մրցանակի: Այն բժշկական կենտրոնին շնորհվեց՝ բժշկի կոչումը բարձր պահելու , արդի նորամուծությունների կիրառման և որակյալ մասնագետներով հագեցած անձնակազմ ձևավորելու համար : Մրցանակը հանձնվեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանին: Տնօրենը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշելով, որ խրախուսանքը նաև պարտավորեցնում է ավելի ակտիվ գործունեություն ծավալել բնակչության առողջության ապահովման հարցում: Գարիկ Սողոմոնյանը հավելեց, որ այդ մրցանակը նաև Գավառի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի ցուցաբերած տքնաջան աշխատանքի, բարձր պատասխանատվության և մասնագիտական որակյալ կարողությունների արդյունք է:

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց մանկավարժ, ազատամարտիկ Ալվարդ Վարդանյանի կիսանդրին

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց մանկավարժ, ազատամարտիկ Ալվարդ Վարդանյանի կիսանդրին 02.09.2021

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց եւ բացվեց մանկավարժ, Արցախյան ազատամարտի հերոս, գրող Ալվարդ Լևոնի Վարդանյանի կիսանդրին։ Կիսանդրու բացման արարողությանը մասնակցեցին Ալվարդ Վարդանյանի հարազատները, զինակից եւ գրչակից ընկերները, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները: Ալվարդ Վարդանյանի կիսանդրին տեղադրվել է հարազատների ու եղբոր` Արսեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով։ Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Արտիկ Քոչարյանը, համահեղինակը՝ Ռաֆիկ Սարգսյանը։ Դպրոցի դաստիարակչական աշխատաքների կազմակերպիչ Աստղիկ Գալստյանի կողմից կազմակերպած հուշ-ցերեկույթին հնչեցին Ալվարդի ստեղծագործությունները, մտքերը, գաղափարները: «Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցը դեռեւս 2002 թվականից է կրում Ալվարդ Վարդանյանի հերոսական անունը։ Եվ այս կիսանդրին հավերժորեն պիտի հուշի մեր դպրոց հաճախող ցանկացած աշակերտի, թե ով է եղել այն քաջարի, այն խորագետ ու ազատամիտ հայուհին, ով գրչով ու զենքով մաքառել է...

Գեղարքունիքի մարզում կիրականացվի հոգեկան առողջության եւ սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր

Գեղարքունիքի մարզում կիրականացվի հոգեկան առողջության եւ սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի վարիչ Դագոբերդ Բլոնդոնին եւ հոգեբան Աիդա Առաքելյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվելիք ծրագրի մասին, որն առնչվելու է համավարակից եւ Արցախյան վերջին պատերազմից տուժած, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբելուն։ «Մեր ծրագրի շահառուները կլինեն համավարակից ու պատերազմից տուժած, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչները։ Մենք այժմ պետք է ուսումնասիրենք ընդհանուր իրավիճակը, գնահատենք կարիքները, որից հետո միայն ծրագիրը կդրվի գործողության մեջ։ Այդ պատճառով էլ այժմ կատարում ենք այցեր մարզի սահմանամերձ բնակավայրեր, առողջապահական հաստատություններ, հանդիպումներ ենք ունենում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, որպեսզի կարողանանք հստակորեն գնահատել կարիքները եւ ծրագիրն...

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց եւ բացվեց ակադեմիկոս Պապին Ղանդիլյանի կիսանդրին

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց եւ բացվեց ակադեմիկոս Պապին Ղանդիլյանի կիսանդրին 01.09.2021

Գավառ քաղաքի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում, որը տեղակայված է հացառատ թաղամասում, տեղադրվեց եւ բացվեց գիտնական, ակադեմիկոս Պապին Ղանդիլյանի կիսանդրին։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը եւ աշակերտները, Պապին Ղանդիլյանի դուստրը, հարազատները եւ համաքաղաքացիները։ Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Նելսոն Ասոյանը։ Ողջունելով ու շնորհավորելով հանդիսության մասնակիցներին՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալիտա Գասպարյանը շեշտեց, որ նորակառույց ու շքեղ դպրոցում այսօր հանդիսավորությամբ է նշվում առաջին սեպտեմբերի 1-ը։

ԿԳՄՍ նախարարն այցելեց Սոթքի և Կութի միջնակարգ դպրոցներ

ԿԳՄՍ նախարարն այցելեց Սոթքի և Կութի միջնակարգ դպրոցներ 01.09.2021

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի և Կութի միջնակարգ դպրոցներում դպրոցականներին նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղամասարի համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Սոթքի միջնակարգ դպրոցում հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած համագյուզացիների հիշատակը հավերժացնող հուշատախտակին: Այնուհետև նախարարը և փոխնախարարը Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ծանոթացան առկա պայմաններին ու հնարավորություններին: Վահրամ Դումանյանը շնորհավորեց և գրենական պիտույքների փաթեթներ նվիրեց Սոթքի միջնակարգ դպրոցի առաջին դասարան հաճախող 18 սաներին, անմիջական զրույց անցկացրեց նրանց հետ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11