Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գավառի և Մարտունու տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ

Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գավառի և Մարտունու տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ 06.10.2021

Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գավառի և Մարտունու տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ։ Մարզպետը նախ շնորհավորեց ներկաներին Ուսուցչի օրվա առթիվ, մաղթեց առողջություն և աշխատանքային հաջողություններ: Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձավ մարզի հանրակրթական դպրոցներում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, կարգապահության ու փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովմանը, ուսման որակի բարձրացմանը, ինչպես նաև ջեռուցման սեզոնի նախապատրաստական ու կազմակերպչական հարցերին։ «Հարկավոր է բացառել անհարկի բացակայությունները դպրոցներում, անթերի իրականացնել...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝  Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2021

Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ, մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Այս տոնը ևս մի գեղեցիկ առիթ է մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու ձեզ և կրկին փաստելու, որ անգնահատելի է ուսուցչի դերը նոր սերնդի հայեցի կրթության և ազգային արժեքների ոգով դաստիարակության գործում: Ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության արժանի քաղաքացիների ձևավորման գործում: Վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք կրթական համակարգի բարեփոխման, դպրոցաշինության, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման և հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացմանն ուղղված ջանքերը: Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ, բարօրություն և անթաքույց երախտագիտություն՝ բոլոր սաների աչքերում:

Ուսուցչի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մանկավարժներին

Ուսուցչի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մանկավարժներին 05.10.2021

Հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզային ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների հետ: Հանդիպման սկզբում մարզպետը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց մանկավարժներին՝ մաղթելով նրանց առողջություն և հաջողություն աշխատանքային գործունեության ընթացքում: «Այս օրը ևս մեկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու ձեր կատարած աշխատանքի համար և նշելու, թե հասարակության մեջ որքան բարձր է ուսուցչի դերը՝ մեր սերունդներին կրթելու և հայեցի դաստիարակելու գործում: Ձեր գործունեությամբ դուք մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում եք, և վստահ եղեք, որ անելու ենք ամեն հնարավոր բան՝ մեր երկրում կրթության մակարդակը էլ ավելի բարձրացնելու, ինչպես նաև ուսուցչի սոցիալական վիճակը բարելավելու համար: Հավատացած եղեք, որ դուք և մնացած բոլոր մանկավարժները իրենց շնորհաշատ աշխատանքով արժանի են ամենաբարձր գնահատանքի և խրախուսման, քանզի հենց ուսուցիչների աշխատանքի արդյունքում էր, որ Արցախյան պատերազմներում մեր հերոս տղաները ցուցաբերեցին

Գեղարքունիքի մարզպետարանը խրախուսվեց «ՀՀ Վարչապետի գավաթ 2021» հուշագավաթով

Գեղարքունիքի մարզպետարանը խրախուսվեց «ՀՀ Վարչապետի գավաթ 2021» հուշագավաթով 04.10.2021

Հայաստանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 19-ին մարզի Շողակաթ-Սևանա թերակղզի 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար: Հեծանվավազքի անցկացման նախապատրաստական աշխատանքները մարզի տարածքում իրականացնում էր Գեղարքունիքի մարզպետարանը: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան Սևան, Ծովագյուղ, Շողակաթ համայնքները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Գեղամա» մասնաճյուղի Սևանի տարածաշրջանը սպասարկող աշխատանքային կոլեկտիվը, «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Հեծանվավազքի ընթացքում մասնակիցներին առաջին բժշկական օգնություն էին ցուցաբերում Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները: Գեղարքունիքի մարզից մրցանակային լավագույն տասնյակում էր Գավառի բնակիչ Անաստաս Վարդերեսյանը, որը տղամարդկաց մրցապայքարում գրավեց 5-րդ տեղը, իսկ Ճամբարակի բնակիչ Ասյա Հախնազարյանը կանանց մրցապայքարում...

Շվեդական «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում

Շվեդական «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում 04.10.2021

Ս/թ հոկտեմբերի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց շվեդական «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գրեգ Դինգիզյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «‎Կամուրջ Հայաստան» կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում երիտասարդների զբաղվածության և մարզի կրթամշակութային կազմակերպությունների առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցության և աջակցության մի շարք հարցեր: Հանդիպումից հետ հյուրերը այցելեցին Գավառի «‎Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ , Նորատուսի N 2, Դրախտիկի միջնակարգ դպրոցներ: Նորատուսի N 2 միջնակարգ դպրոցի այցելության ընթացքում առանձնացվեց դպրոցի սանիտարական հանգույցների, Դրախտիկի միջնակարգ դպրոցում՝ մարզադահլիճի, իսկ Ջիլի միջնակարգ դպրոցի կողմից ներկայացվեցին «‎Արմատ» ինժեներական լաբորատորիայի հիմնախնդիրները, որոնք, ըստ այցելուների, կքննարկվեն խորհրդի առաջիկա նիստում և կտրվեն համապատասխան առաջարկներ:

Տեղեկացում

Տեղեկացում 04.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ պատվաստվողների թիվը կազմում է 36 513: Պատվաստումային գործընթացը մարզի բնակչության շրջանում կրում է շարունակական բնույթ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:34:10