Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 08.10.2021

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականների կատարման արդյունքները։ Ինչպես զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, հանձնարարականները հիմնականում վերաբերում էին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, համավարակի դեմ իրականացվող պատվաստումների, համայնքների խոշորացման քաղաքականության հանրային իրազեկման, զարգացման նոր ծրագրերի իրականացման նպատակով ներդրումների աղբյուրների որոնման և ներգրավման, աշխատանքային արդյունավետության բարձրացման և կատարողական կարգապահության հետ կապված հարցերին։ Խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձավ համավարակի դեմ պատվաստումների ցուցանիշներին և հորդորեց բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում, որպեսզի պատվաստումների դեմ որևէ հակաքարոզչություն չիրականացվի և հնարավորինս շատ թվով մարդիկ ընդգրկվեն պատվաստումներում, ...

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը Գեղարքունիքի մարզում

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը Գեղարքունիքի մարզում 08.10.2021

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԳՄՀԸ EU4Sevan թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին,ՄԱԶԾ EU4Sevan ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանին, նույն թիմի խորհրդատուներին: Մարզպետը ողջունեց հյուրերին և երախտագիտություն հայտնեց նման կարևորագույն ծրագրի իրականացման համար: Ծրագիրը (EU4Sevan) համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Հայաստանի Հանրապետությունում ծրագրի գործընկերներն են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին EU4Sevan ծրագրի նպատակը, գործողությունները, խնդիրները և մինչ օրս գրանցած արդյունքները:...

Ճամբարակ համայնքում իրականացվող սուբվենցիոն 11 ծրագրերից երկուսն ավարտվել է

Ճամբարակ համայնքում իրականացվող սուբվենցիոն 11 ծրագրերից երկուսն ավարտվել է 07.10.2021

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն 11 ծրագրերից հոկտեմբերի 7-ի դրությամբ ավարտված են երկուսը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել է Բաղրամյան, Բաբաջանյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների որոշակի հատվածներ եւ մայթեր։Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 102 միլիոն 29 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլից եւ ավարտվել 2021 թվականի սեպտեմբերին։ Ասֆալտապատ ճանապարհների ընդհանուր մակերեսը կազմել է 5995 քառակուսի մետր, ասֆալտապատ մայթերի ընդհանուր մակերեսը՝ 1512 քառակուսի մետր: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ջրահեռացման արտաքին ցանց է կառուցվել Բաբաջանյան փողոցում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 4 միլիոն 860 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2021

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Այն նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, այն մոգական մթնոլորտը, որ առկա է գրադարանների պատերի ներսում, ձեզ՝ գրադարանային համակարգի աշխատակիցներիդ, արժանի է դարձնում առանձնահատուկ հարգանքի և շնորհակալության անկեղծ խոսքերի: Անշուշտ ամեն օր չէ, որ խոսվում է գրադարանավարների մասին, ինչը, սակայն, որևէ կերպ չի կարող նվազեցնել այն կարևորությունը, որն ունեն այս անհրաժեշտ մասնագիտության տեր մարդիկ: Դուք հաճախ ընթերցողի համար հանդես եք գալիս որպես խորհրդատու, որպես առաջնորդ՝ հարգանք ձևավորելով գրի ու գրականության հանդեպ: Հենց ձեր ջանքերի շնորհիվ է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում գիրքը, միևնույն է, մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը՝ յուրատեսակ գանձարան: Վստահ և լիահույս եմ, որ ձեր շնորհիվ գրադարանների ընթերցասրահներից երբևէ չի պակասի ընթերցողի ներկայությունը և դուք ձեր կարևոր առաքելությամբ կշարունակեք վառ պահել սերը դեպի գիրքը:...

Վերաբացվել է Թթուջուր բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզը

Վերաբացվել է Թթուջուր բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզը 07.10.2021

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Թթուջուր բնակավայրում 10-ամյա դադարից հետո Ճամբարակ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռներն է բացել փոքրիկների առջեւ:Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Թթուջրի մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2015 թվականին, որի ընթացքում փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ 2020 թվականին այստեղ իրականացվել են ներքին հարդարման, գույքի ձեռքբերման, շենքի արտաքին եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ: Վեցամյա ծրագիրն իրականացվել է համայնքի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ բարեգործական հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակներում, որի համար ծախսվել է շուրջ 80 միլիոն դրամ: Վերջերս հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մանկապարտեզի բացման արարողություն: «Մանկապարտեզն այսուհետ կծառայի ոչ միայն Թթուջուր բնակավայրի երեխաների, այլեւ համայնքի մյուս՝ Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ եւ Ձորավանք գյուղերի երեխաների կրթության եւ ...

Քաղաքացիների հերթական ընդունելության ընթացքում

Քաղաքացիների հերթական ընդունելության ընթացքում 06.10.2021

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` հոկտեմբերի 6- ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի օգնական Մանանա Գալստյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված 45 քաղաքացիների զգալի մասը դիմեցին սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով: Նշված քաղաքացիների կողմից մարզպետարան ներկայացրած դիմումները ուսումնասիրելուց հետո դիմումատուներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն: Դիմումների որոշ մասը վերաբերում էին աշխատանքի տեղավորմանն աջակցելու, մի մասը՝ աշխատանք գտնելու հարցում կողմնորոշվելու, վեց ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55