Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 14.10.2021

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շարունակում է իր «Կին ծրագրավորողներ» ծրագիրը, որի շրջանակներում ՀԲԸՄ–ն անվճար դասընթացներ է կազմակերպում կանանց համար՝ հնարավորություններ ընձեռելով աշխատանք գտնել այս արագ զարգացող և մեծ պահանջարկ ունեցող աշխատաշուկայում։ ՀԲԸՄ–ն շա՛տ է կարևորում հատկապես մարզերի կանանց ներգրավվածությունը։ Ծրագրի ընդունելությունը բաց է մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:...

Կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

Կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը 14.10.2021

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։ Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոննների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։ Ֆորումի շրջանակում կկազմակերպվեն մի շարք կլոր սեղաններ տնտեսության, արդյունաբերության, կրթության և պատմամշակութային զբոսաշրջության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերով։...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքին ուղղված միջոցառումների մասին

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքին ուղղված միջոցառումների մասին 14.10.2021

Հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման կատարման հարցերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան Ազգային պարկի», բնապահպանական տեսչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Ծովագյուղ և Նորատուս համայնքների ղեկավարները: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ կապված ձկնորսության արգելման ժամանակացույցի և իրականացվող միջոցառումների վերաբերյալ: «Յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակներում պարտավոր ենք իրականացնել ՀՀ կառավարության որոշումից բխող պահանջները և սեղմ ժամկետներում ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց»,- նշեց մարզպետը:

Տեղի ունեցավ Ախպրաձորի հիմնանորոգված դպրոցի շենքի բացման արարողությունը 13.10.2021

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, շենքի հիմնանորոգման նախաձեռնող եւ հովանավոր հանդիսացող «Հայ կրթական միություն» եւ «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանի ներկայացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության եւ բարերար Գաբրիելյան ընտանիքի ֆինանսական միջոցների հաշվին։ Իսկ նախաձեռնությունը պատկանում է «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» հասարակական կազմակերպությանը եւ նրա ղեկավար Նանոր Պալապանյանին, որոնք հովանավորների համար բացահայտել են Ախպրաձոր համայնքի հիմնախնդիրներն ու գրավչությունները։ «Կապիտալ նորոգման է ենթարկվել ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած եւ ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։ Նկուղային հարկը հիմնանորոգվել ու հարմարեցվել է ապաստարանի՝ հաշվի առնելով նաեւ Ախպրաձորի սահմանամերձ ու թիրախային վիճակը։ Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու կարգից անցնում ենք էլեկտրաէներգիայով ջեռուցելու կարգին։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին 13.10.2021

Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին: Հանդիպման սկզբում Էլիան Շահվայնը թիմի անունից շնորհավորեց Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնեց՝ նման ձևաչափի հանդիպում կազմակերպելու համար: Հանդիպման նպատակն էր Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին ներկայացնել ԿԽՄԿ-ի կողմից մարզում իրականացված աշխատանքները, մասնավորապես 2020 թվականի պատերազմյան և հետպատերազմյան ժամանակահատվածում, խոսել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին... ...

Անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք 12.10.2021

Գեղարքունիքի մարզում գործող ծառայությունների և կազմակերպությունների փոխգործակցության կատարելագործման նպատակով Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Գավառ քաղաքում ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունում ձևավորված ղեկավարման շտաբի կողմից կազմակերպվեց և անցկացվեց արտապլանային ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը խոշոր ավտովթարի դեպքում» թեմայով: Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, ՀՀ ոստիկանության Գավառի բաժինը, Գավառի բժշկական կենտրոնի աղետների բժշկության, Գավառի ԳԳՄ վթարավերականգնողական խմբերը և Գավառի պետական բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսումնավարժության անցկացման նպատակով կազմվել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36