Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Վարդենիկում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 12.10.2021

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած վարդենիկցի հերոսներ Տիգրան Արշակյանի, Հակոբ Գևորգյանի, Հարութ Ավետիսյանի, Արսեն Աբրոյանի, Վահան Օհանյանի,Արմեն Մինասյանի, Սերգեյ Մխոյանի, Արտաշ Այվազյանի,Մանվել Մանուկյանի և Մարտին Մարտիրոսյանի հիշատակին կառուցված հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, Վարդենիկի կրթական հաստատությունների մանկավարժներ, դպրոցականներ, Վարդենիկ համայնքի բնակիչներ։ Հուշարձանի օրհնության կարգ են կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը եւ Տեր Տարոն քահանա Հունանյանը։..

Ճամբարակում հիմնանորոգվում են բազմաբնակարան երկու շենքերի տանիքներ

Ճամբարակում հիմնանորոգվում են բազմաբնակարան երկու շենքերի տանիքներ 11.10.2021

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են բազմաբնակարան երկու շենքերի տանիքներ։ Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, թիվ 103 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 468 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները հոկտեմբերի 7-ի դրությամբ ավարտված են մոտ 90 տոկոսով։ Ճամբարակ համայնքի Տիգրան Մեծ-7 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնարորոգման շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 449 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի օգոստոսից եւ հոկտեմբերի 7-ի դրությամբ ավարտված են կիսով չափ։...

Ծովինարում բացվեց և օրհնվեց Արցախյան պատերազմներում հերոսացածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր

Ծովինարում բացվեց և օրհնվեց Արցախյան պատերազմներում հերոսացածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր 11.10.2021

Հոկտեմբերի 10-ին Ծովինար համայնքում բացվեց և օրհնվեց Արցախյան պատերազմներում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիներ Սարգիս Աբրահամյանի, Ռոբերտ Աբրահամյանի, Սպարտակ Զաքարյանի, Շոտա Զաքարյանի, Կարեն Սիմոնյանի, Հովհաննես Ենգոյանի, Ռադիկ Թադեւոսյանի, Մխիթար Զիրոյանի,Դանիել Սարգսյանի, Բաղդասար Գեւորգյանի, Մամիկոն Գյուրջյանի, Ստեփան Սիմոնյանի, Ջիվան Արշակյանի, Գեղամ Մելքոնյանի, Արման Սարգսյանի, Հրայր Տեր-Հովսեփյանի, Ժիրայր Մանուկյանի և Արայիկ Բարսեղյանի Փառքի հուշահամալիրը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյանը, Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ինչպես նաև անմահացած ծովինարցիների ընտանիքների անդամները և այլ հյուրեր։ Միջոցառման մեկնարկին ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի նվագախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ապա անուն առ անուն հիշատակվեցին Ծովինար գյուղի 18 հերոսները,...

Վարդենիկ համայնքում այս տարում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել, եւս երկուսն ընթացքի մեջ են

Վարդենիկ համայնքում այս տարում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել, եւս երկուսն ընթացքի մեջ են 11.10.2021

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն չորս ծրագրերից իրականացվել են երկուսը, երկուսն էլ գտնվում են ընթացքի մեջ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել են թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 33 միլիոն 87 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի օգոստոսից եւ ավարտվել սեպտեմբերի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում նշված փողոցներում միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ է տեղադրվել 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Սուբվենցիոն հաջորդ ծրագրով խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել թիվ 11, 33 եւ 35 փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 11 միլիոն 897 հազար դրամ, որի 59,2 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40,8 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը։...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնի առթիվ 08.10.2021

2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», որն ուժի մեջ մտավ 2014 թվականի հունիսի 28-ին և լիարժեք սկսեց գործել հոկտեմբերի 8-ից: Այդ օրն էլ սահմանվեց որպես քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն: Այդ կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ համակարգում ծառայող բոլոր նվիրյալներին: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումը՝ առաջնայիններից մեկը: Վստահ եմ, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը և մասնագիտական փորձով, արհեստավարժությամբ ու ընդգծված նվիրումով կշարունակեն պատվով իրականացնել իրենց գործունեությունը...

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 08.10.2021

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականների կատարման արդյունքները։ Ինչպես զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, հանձնարարականները հիմնականում վերաբերում էին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, համավարակի դեմ իրականացվող պատվաստումների, համայնքների խոշորացման քաղաքականության հանրային իրազեկման, զարգացման նոր ծրագրերի իրականացման նպատակով ներդրումների աղբյուրների որոնման և ներգրավման, աշխատանքային արդյունավետության բարձրացման և կատարողական կարգապահության հետ կապված հարցերին։ Խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձավ համավարակի դեմ պատվաստումների ցուցանիշներին և հորդորեց բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում, որպեսզի պատվաստումների դեմ որևէ հակաքարոզչություն չիրականացվի և հնարավորինս շատ թվով մարդիկ ընդգրկվեն պատվաստումներում, ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:28:56