Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ակունք գյուղի 13-րդ փողոցի շինհրապարակում

06.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասախանատուների ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Վարդենիս համայնքի Ակունք գյուղի 13-րդ փողոցի շինհրապարակում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ասֆալտապատման, գերեզմանոց և Պանթեոն տանող ճանապարհների հենապատերի, մայթերի ու ջրահեռացման առուների կառուցման աշխատանքները` ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ակունքի 13-րդ փողոցի ասֆալտապատման, գերեզմանոց ու Պանթեոն տանող ճանապարհների հենապատերի, մայթերի ու ջրահեռացման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 182,1 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1121 գծամետր երկարությամբ և շուրջ 7000 քառակուսի մետր մակերեսով, մայթերի և ջրահեռացման առուների կառուցում 500 մետր երկարությամբ, գերեզմանոց և Պանթեոն տանող ճանապարհների հենապատերի կառուցում 270 մետր երկարությամբ, ճանապարհների գծանշում և կահավորում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի սկզբներից և նույն տարվա դեկտեմբերի 5-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
«Շինարարական աշխատանքների ընթացքը գոհացուցիչ է։ Գաբիոնային ու սովորական շարվածքի հենապատերի կառուցումներն իրականացվել են՝ գերեզմանոց և Պանթեոն տանող ճանապարհների վրա հաճախակի քարաթափումները կանխելու նպատակով, և սա կարող է օրինակ հանդիսանալ նաև մյուս բնակավայրերում նման կարգի խնդիրները լուծելու համար, մանավանդ որ կառավարությունը, հաշվի առնելով տեղական քարի օգտագործումը, խրախուսում է նման ծրագրերը»,- իր տպավորությունները ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11