Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գանձակ համայնքում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գանձակ համայնքում 15.10.2021

2021 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գանձակ համայնքի խորքային հորի հորատման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Գանձակ համայնքում էր: Գանձակի համայնքապետ Արմեն Պողոսյանը մարզպետին ներկայացրեց կատարված աշխատանքները: Մարզպետն էլ իր հերթին աշխատանքների թերությունների շտկման վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտից հետո համայնքի ոռոգելի տարածքները կավելանան շուրջ 50 հա-ով:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Սարուխան համայնքում էր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Սարուխան համայնքում էր 15.10.2021

2021 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սարուխան համայնքի ՝ Ա.Իսահակյան, Ս. Թեհլերյան փողոցների և Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատման, Գուսան Աշոտ, Մ. Խոստեղյան, Վ. Կարեյան, Թումանյան, Բազրամյան, Գործարանային, Դավիթ Բեկի և Մոնթե Մելքոնյան փողոցների լուսավորության ցանցի, ոռոգման ցանցի կապիտալ նորոգման և Գուսան Հավասի ու Գր. Նարեկացի փողոցների ջրահեռացման համակարգի կառուցման, ինչպես նաև Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի 2-րդ փուլի կապիտալ վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Սարուխան համայնքում էր: Բարեկարգվող հատվածներում մարզպետը Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանին և աշխատանքները իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին արտահայտեց իր դժգոհությունը՝ կատարված աշխատանքների որակի մասով, տվեց համապատասխան ցուցումներ՝ թերությունների շտկման վերաբերյալ և հանձնարարեց սեղմ ժամկետներում դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացնել մարզպետարանին, ինչպես նաև անդրադարձավ շինհրապարակներում մաքրության և անվտանգության կանոնների պահպանմանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց Գեղարքունիք համայնք

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց Գեղարքունիք համայնք 15.10.2021

2021 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիք համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման, ինչպես նաև խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց Գեղարքունիք համայնք: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խորհրդային տարիներից ի վեր շահագործվող ազբո-ցեմենտյա խողովակները փոխարինել պոլիէթիլենային (պլաստմասե) խողովակներով, ինչի արդյունքում կբարելավվի համայնքին մատակարարվող խմելու ջրի որակը: Ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման արդյունքում՝ նախկինում հողային հունով մատակարարվող ջուրը կտեղափոխվի մետաղական կիսախողովակներով, ինչը կնպաստի ջրի կորուստների նվազեցմանը: Շրջայցի ընթացքում համայնքապետ Արայիկ Աբրահամյանը մարզպետին ներկայացրեց նաև գարնանային վարարումների արդյունքում քանդված կամրջի փոխարեն կառուցվող նոր կամրջի ընթացիկ աշխատանքները: Շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից:

Տեղեկացում

Տեղեկացում 14.10.2021

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շարունակում է իր «Կին ծրագրավորողներ» ծրագիրը, որի շրջանակներում ՀԲԸՄ–ն անվճար դասընթացներ է կազմակերպում կանանց համար՝ հնարավորություններ ընձեռելով աշխատանք գտնել այս արագ զարգացող և մեծ պահանջարկ ունեցող աշխատաշուկայում։ ՀԲԸՄ–ն շա՛տ է կարևորում հատկապես մարզերի կանանց ներգրավվածությունը։ Ծրագրի ընդունելությունը բաց է մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:...

Կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

Կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը 14.10.2021

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։ Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոննների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։ Ֆորումի շրջանակում կկազմակերպվեն մի շարք կլոր սեղաններ տնտեսության, արդյունաբերության, կրթության և պատմամշակութային զբոսաշրջության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերով։...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքին ուղղված միջոցառումների մասին

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքին ուղղված միջոցառումների մասին 14.10.2021

Հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման կատարման հարցերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան Ազգային պարկի», բնապահպանական տեսչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Ծովագյուղ և Նորատուս համայնքների ղեկավարները: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ կապված ձկնորսության արգելման ժամանակացույցի և իրականացվող միջոցառումների վերաբերյալ: «Յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակներում պարտավոր ենք իրականացնել ՀՀ կառավարության որոշումից բխող պահանջները և սեղմ ժամկետներում ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց»,- նշեց մարզպետը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59