Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է «Մշակութային երկխոսություն» խորագրով միջմարզային հերթական միջոցառումը

12.12.2023

Դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել հերթական՝ «Մշակութային երկխոսություն» խորագրով միջմարզային միջոցառումը, որը կազմակերպվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից: Այն իրականացվել է հանրապետության մարզերում մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին։
Միջմարզային միջոցառումը նպատակն էր ամրապնդել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի արվեստի և երաժշտական դպրոցների միջև կապը՝ փորձի փոխանակման, մարզերում մշակույթի համաչափ զարգացման, բարեկամական ուղիների ստեղծման ու ճանաչողության միջմարզային մշակութային առանձնահատկությունների երկկողմանի ծանոթության, մարզին բնորոշ արվեստը ներկայացնելու միջոցով:
Միջոցառման ընթացքում հանդես են եկել Գեղարքունիքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի երգիչ-երգչուհիները, գործիքային կատարողները լավագույն սաները:
Վերջիններիս հետ համատեղ երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև Կոտայքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի կատարողներ, պարային խմբեր և ժողովրդական գործիքների նվագախումը:
Միջմարզային միջոցառման մասնակից բոլոր սաները խրախուսվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով և խրախուսական նվերներով։
Շնորհակալագիր և խրախուսական նվեր է հանձնվել նաև Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրենին, Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Չարենցավանի համայնքապետարանի աշխատակիցներին:
Հաջորդ տարի Կոտայքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի սաները փոխադարձ այցով կլինեն Գեղարքունիքի մարզում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43