Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՆԳ նախարարության կողմից Գավառ քաղաքում անցկացվեց իրազեկման արշավ

09.12.2023

ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման հերթական միջոցառումը անցկացվեց դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Այն նպատակ ուներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության արդյունում բարձրացնել տեղի բնակչության իրազեկվածությունը՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության տեսանկյունից։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության մարզային և պարեկային ծառայությունների ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։
Իրազեկման միջոցառումն անցկացվեց տաղավարների ցուցադրությամբ, որտեղ ներկայացվեցին մարզի համայնքներին բնորոշ ձեռքի ստեղծագործական աշխատանքներ և ուտեստներ։
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Գավառի երաժշտական և արվեստի դպրոցների սաները։
«Իրավապահ համակարգում, ուժային կառույցներում կանանց ներգրավվածությունը չափազանց մեծ նշանակություն ունի աշխատանքների արդյունավետորեն կազմակերպելու տեսանկյունից։ Հենց այս տեսլականի իրականացման շրջանակներում է, որ ցանկացել ենք տեսնել առանձին ակադեմիա, որտեղ գերակշիռ տեղերը հատկացված կլինեն կին դիմորդներին։ Նման միջոցառումները կարևորում ենք նաև ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ»-, նշեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43