Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարին և ՀԱՓԿ-ի տնօրենին

06.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուին, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանին, ծրագրի և կենտրոնի այլ պատասխանատու աշխատակիցների։
ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրենը խոսեցին իրենց համագործակցությամբ մարզում իրականացվող այն աշխատանքների մասին, որոնք ուղղված են 2022 թվականին Ադրբեջանի ԶՈՒ կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրմանը և դրա արդյունքում «Կանաչ պիտակ» հավաստագրի տրամադրմանը։
Ծրագրի շրջանակներում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից 2023 թվականի նախորդ երկու ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի Գեղամասար բնակավայրում հրազենային բեկորներից և պայթյունավտանգ մնացորդներից մաքրվել է շուրջ 14 600 քառակուսի մետր տարածք, իսկ Սոթք բնակավայրում` շուրջ 5370 քառակուսի մետր տարածք։
Հրետակոծությունից տուժած տնտեսությունների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով՝ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից նշյալ մաքրված տարածքներում նաև իրականացվում են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, ուշադրության կենտրոնում հատկապես ունենալով պարենային, էներգետիկ և ջրային ռեսուրսների ապահովման և դրանց անվտանգության հարցերը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև տվյալ ծրագրի շրջանակներում բիզնես գաղափարի իրագործմանն ուղղված տարբերակները, որոնք կարող են ծառայել սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների տնտեսական խնդիրների բարելավմանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր գոհունակությունը հայտնեց մարզի սահմանային բնակավայրերում նման ծրագրեր իրականացնելու համար, բարձր գնահատելով կողմերի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը։
«Վերջին շրջանում մարզի սահմանամերձ բնակավայրերում որոշակի խնդիրներ ի հայտ եկան, և մենք տարբեր ներդրումների միջոցով փորձում ենք բարելավել ստեղծված իրավիճակը։ Համոզված եմ, որ մեր փոխոգործակցության արդյունքում ևս շատ խնդիրներ կհաղթահարվեն»,- նշեց մարզպետը։
Հանդիպման ավարտին կողմերը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկեցին նաև ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից մարզում ներդրված «Ամբողջահատիկ արժեշղթա» ծրագիրը, որը ներդրվելու է «Դպրոցական սնունդ» ծրագրում։ Ծրագրի գործարկման նպատակով արդեն բավարար նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել և մոտ ապագայում մարզի հանրակրթական դպրոցները հնարավորություն կունենան օգտվել այդ ծրագրից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11