Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հանդիպում է ունեցել տեսակապով

05.12.2023

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեսակապով հանդիպում է ունեցել ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիքի մարզում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունելությանը և առկա խնդիրներին, ինչպես նաև քննարվել են մարզի և մարզպետի աշխատակազմի կարիքներն ու համագործակցության առանցքում իրականացվող և հետագայում իրականացվելիք ծրագրերը։
Ֆրանսիական կողմից քննարկմանը միացել են նաև մշակույթի, ժառանգության և միջազգային համագործակցության հարցերով վարչության փոխտնօրեն Մագալի Լոնգուրը, մշակութային ծրագրերի և համագործակցության հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Ժան-Լյուկ Գայարը և միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11