Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ  Վանևանում իրականացվել է ներդրումային ծրագիր

ՀՀ կառավարության աջակցությամբ Վանևանում իրականացվել է ներդրումային ծրագիր 12.11.2021

Վանևան համայնքը, որն ունի 108 տնտեսություն և 430 բնակիչ՝ խմելու ջրից օգտվել է Լճավանի ակունքներից և ջրամատակարարվել օրական 4-5 ժամ, ինչն էլ չի բավարարել համայնքի ազգաբնակչությանը: ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Վանևան համայնքում կառուցվել է ջրագիծ՝ խորքային հորից մինչև ՕԿՋ, որի շնորհիվ համայնքը ապահովվում է շուրջ 12 ժամյա ջրամատակարարմամբ և բարելավվում է բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը:

Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքներն ամբողջությամբ վերականգնված են

Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքներն ամբողջությամբ վերականգնված են 12.11.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ամբողջությամբ վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները, որոնք վերջին տարիներին առաջացել էին Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ավտոճանապարհի փլվածքներն առաջացել են Շողակաթ եւ Ծափաթաղ գյուղերի հատվածներում։ Ավտոճանապարհի Շողակաթի հատվածում փլվածքի երկարությունը կազմում էր 730 գծամետր։ Փլվածքի վերականգնման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել էր 80,8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա վերջերից եւ ավարտվել են այս տարվա հոկտեմբերին։ Կատարվել է գաբիոնային շարվածք, ամբողջ երկարությամբ տեղադրվել է մետաղական արգելապատնեշ։

ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը

ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը 11.11.2021

Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը: Ծրագրի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վանաձորի թիվ 27 դպրոցում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օքսաննա Զոտովան, պետական գերատեսչությունների և դեսպանատների, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը մարզից ծրագրի շահառու դպրոցների ներկայացուցիչներ, հյուրեր:

Տեղեկացում

Տեղեկացում 11.11.2021

ՄԱԶԾ կողմից հայտարարված փողոցային լուսավորության համակարգերի արդիականացման մրցույթի հղումը և պայմանները...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչներին 10.11.2021

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց իսպանական «Ակցիոնա» ընկերության՝ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասին, նույն ընկերության՝ Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռազին և«Ակցիոնա»-յի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր մարզպետի հետ քննարկել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մարզում կառուցվող հողմային կայանների աշխատանքային ընթացքին վերաբերող խնդիրներ, այդ ուղղությամբ մարզպետից ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն: «Այս ծրագիրը ընդգրկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 12 համայնքներ, որից 7 -ը ելնելով իրենց աշխարհագրական դիրքից, ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային և նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ իրականացվել են վերջին 4-5 տարիների ընթացքում:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 10.11.2021

Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Տարիների ընթացքում ձևավորված և կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որն այսօր էլ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակում է կատարելագործվել, ինչին ակտիվ մասնակցությունը բոլորիս խնդիրն է: Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա գործունեությունը կուղեկցվի նորովի արդյունավետությամբ և ընթացող բարեփոխումները կնպաստեն վերջինիս շարունակական կատարելագործմանը: Քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարության ամրապնդման համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու, քանզի այս համակարգի հետագա կատարելագործման, ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59