Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023 թվականին Գեղարքունիքի մարզպետի և մարզպետի աշխատակազմի կողմից կատարվել է 1228 քաղաքացու ընդունելություն

16.01.2024

2023 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 1779 դիմում, բողոք, առաջարկություն, հանրագիր, այդ թվում՝
166 դիմում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ են վերահասցեագրվել ՀՀ Վարչապետի աշխատակազմից։
Հաշվառվել է 55 բողոք, 2 առաջարկություն, 10 հանրագիր։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից մարզի համայնքներ և պետական այլ մարմիններ է վերահասցերագրվել 271 դիմում։
Դրական պատասխան է տրվել 1047 դիմումի, պարզաբանում է տրվել է 333 դիմումի, մերժվել է 128 դիմում։
2023 թվականի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետը մարզպետի աշխատակազմում և մարզի համայնքներում ընդունել է 364 քաղաքացու, որից 248 քաղաքացու տրվել է բավարար պատասխան, 98 քաղաքացու դիմում, օրենքի շրջանակներում, չի բավարարվել, 18 քաղաքացու դիմում ընթացքի մեջ է և պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում։
Նույն ժամանակահարտվածում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը և մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն ընդունել են 864 քաղաքացու, որից 337 քաղաքացի ստացել է բավարար պատասխան, 122 քաղաքացու դիմում օրենքի շրջանակներում մերժվել է, 227 քաղաքացու տրվել է պարզաբանում և 178 քաղաքացի ուղղորդվել է պետական այլ մարմիններ կամ համայնքներ։
2023 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 32 հեռախոսազանգ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44