Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց ձմեռային հերթական զորակոչը

14.01.2024


Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզում ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։
Նշված համայնքներում կայացած զորակոչի արարողություններին
մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը,
նույն վարչության գլխավոր մասնագետ Հրանդիկ Օհանյանը, Գավառի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Միջոցառումներն անցկացվեցին հանդիսավոր արարողություններով, հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր։
Նորակոչիկները տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։
Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի նորակոչիկներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44