Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվեց հերթական զորակոչը

10.01.2024

Ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց հունվարի 10-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի և Սևանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։

Զորակոչի արարողությանը Վարդենիս համայնքում մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Սևան համայնքում մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր արարողություններով, ուղեկցվեց ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։

Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկները, տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը, նվերներ։

Առաջիկա օրերին ձմեռային զորակոչի արարողություններ տեղի կունենան նաև Գավառ և Ճամբարակ համայնքներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53