Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ սալիկապատման աշխատանքներ են իրականացվել Ակունք համայնքում

ՀՀ կառավարության աջակցությամբ սալիկապատման աշխատանքներ են իրականացվել Ակունք համայնքում 09.11.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով սալիկապատվել են Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամության փողոցի մայթեզրերը և ասֆալտապատվել է փողոցի այն հատվածը, որը անձրևային օրերին գտնվում էր անանցանելի վիճակում՝ ջրափոսերի գոյացման պատճառով:

Ծաղկաշենում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը

Ծաղկաշենում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը 09.11.2021

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ծաղկաշենցիներ Գոռ Ներսիսյանի եւ Վասակ Գասպարյանի հիշատակին կանգնեցված խաչքար- հուշարձանը։ Խաչքար-հուշարձանի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ծաղկաշենցիներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, համայնքի բնակիչներ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ծաղկաշենցիներին նվիրված խաչքար-հուշարձանը պատրաստվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սեւակ Կարապետյանի նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով, Ստյոպա Գետչյանի քանդակագործությամբ։ Այն տեղադրվել է Ծաղկաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։...

Պետական աջակցությամբ ասֆալտապատվել է Նորատուսի N1 միջնակարգ դպրոցի բակը

Պետական աջակցությամբ ասֆալտապատվել է Նորատուսի N1 միջնակարգ դպրոցի բակը 08.11.2021

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով լուծվել է Նորատուսի N1 միջնակարգ դպրոցի բակի ալֆալտապատման խնդիրը: Ասֆալտապատվել է դպրոցի դարպասից մինչև մուտքը ընկած տարածությունը, որը տարիների ընթացքում քանդվել էր՝ անձրևային օրերին աշակերտների և ուսուցիչների համար դառնալով անանցանելի:

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի հանրային երրորդ քննարկումը

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի հանրային երրորդ քննարկումը 05.11.2021

Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սեւանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի հանրային երրորդ քննարկումը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Քննարկմանը մասնակցեցին «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցներ, «Սեւան Ազգային պարկ»-ի եւ «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչներ։ Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունը ներկայացրին «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ Ալեքսանդր Առաքելյանը եւ Մարինե Ոսկանյանը։ Ինչպես նշեցին բանախոսները, Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ Ջրային նախաձեռնություն` պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոն

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոն 05.11.2021

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 14-ից 18-ը, որի ընթացքում կցուցադրվեն շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։ Ի պատասխան ՔՈՎԻԴ-19 համաճարակի՝ SunChild փառատոնի կազմակերպչական թիմը որոշեց փառատոնը տեղափոխել առցանց հարթակ: Կայք։ http://sunchild.fpwc.org/ Փառատոնի օրերին՝ ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ նրանցից յուրաքանչյուրն ըստ ցուցադրության օրերի բաշխվածությամբ՝ 24 ժամ հասանելի կլինեն։ «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ -Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին -Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին -Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին -Լավագույն կրթական ֆիլմ

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ 05.11.2021

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում են համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Սերգո Ավետիսյան, Կարեն Դեմիրճյան, Զոհրաբ Շհոյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1715 գծամետր, մակերեսը՝ 10 հազար 84 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 3-ից եւ կավարտվեն եռամսյա ժամկետում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39