Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգված և կահավորված դասասենյակ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի պատվին

25.12.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Գանձակ գյուղի N1 միջնակարգ դպրոցում իրականացվեցին մեկ դասասենյակի վերանորոգման և և նոր գույքով կահավորման աշխատանքները` ի պատիվ 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի։
Նոր դասասենյակի մաքուր, գեղեցիկ, հարմարավետ պայմանները, լավ միջավայրը փոխում են սովորողների վերաբերմունքը, թելադրում նոր վարվելաձև, նպաստում լավ սովորելուն, ձևավորում լավագույնին հասնելու ձգտում։
Շնորհակալ ենք, մեծարգո՜ մարզպետ, նախադեպը չունեցող նախաձեռնության, դպրոցի միջավայրի բարելավմանն աջակցելու, մեր շրջանավարտի հաջողությունը գնահատելու և սաներին նոր ուժ հաղորդելու համար։
ԳԱՆՁԱԿ ԳՅՈՒՂԻ N1
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
22.12.2023թ. 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03