Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

16.01.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։
Ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախ տեղեկատվություն ներկայացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ապաստանած ընտանիքների վերաբերյալ, hամաձայն որի՝ հաշվառված են 5-12 տարեկան 898 երեխաներ, որոնցից 751-ը հաճախում են մարզային ենթակայության հանրակրթական, 57-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 19 երեխա՝ նախակրթարաններ և 65-ը սովորում են քոլեջներում կամ ուսումնարաններում։
Հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխաներից 2-ը դպրոց կհաճախեն նոր ուսումնական տարում, իսկ մեկ երեխա ունի առողջական խնդիր, որի բուժմանն աջակցելու նպատակով, մարզպետի հանձնարարությամբ, մարզպետի աշխատակազմի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։
11 ուսուցիչ աշխատանքի է անցել հանրակրթական տարբեր դպրոցներում, 18 անձ աշխատանքի է տեղավորվել սպասարկման տարբեր ոլորտներում։
Տեղեկացվեց նաև, որ մարզի բուժամբուլատորիաներում հաշվառված են 4053 արցախցիներ, իսկ Գավառի, Մարտունու և Սևանի բժշկական կենտրոններում աշխատանքի են տեղավորվել 3 բժիշկ և 3 բուժքույր։
Խոսվեց նաև 2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ Ճամբարակում արցախցիների հետ ունեցած հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի կատարման ընթացքի մասին, որոնց վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին նաև այլ հանձնարարականներ։
Խորհրդակցության մասնակիցներն այնուհետև քննարկեցին մարզի համայնքներում աղբահանության 2024 թվականի պայմանագրերի կնքմանը վերաբերող հարցը, որի արդյունավետ իրականացման նպատակով մարզպետը հանձնարարեց համայնքներ ուղարկել շրջաբերականներ՝ դրանցում ներառելով շինարարական կազմակերպությունների կողմից աղբահանության պայմանագրերի պարտադիր կնքման հարցը։
Հանձնարարվեց պատշաճ աշխատանք տանել ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու ուղղությամբ։
Մարզպետը հանձնարարեց նաև այլ գերատեսչություններից հավաքագրել տեղեկատվություն՝ իրենց կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ և ուշադրության կենտրոնում պահել դրանց սահմանված ժամկետները։
Զեկուցվեց նաև, որ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, օրերս, ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում, մեկնարկել է Ծովինարի բժշկական ամբուլատորիայի վերանորոգման ծրագիրը։
Տեղեկացվեց, որ առողջապահական ոլորտի բարեփոխումների արդյունքում ընթացքի մեջ են շրջայցերը մարզի առողջապահական այն հիմնարկներ, որոնք կծառայեն որպես խոշորացված բժշկական կենտրոններ։ Այժմ դիտարկվում են դրանց շենքային պայմանների, տեխնիկական ու գույքային վերազինմանը, ժամանակակից դեղատների ներառմանը վերաբերող պահանջները։
Զեկուցվեց նաև այն աշխատանքների ընթացքի մասին, որոնք առնչվում են մարզում արդեն հաստատված 16 կրթական հաստատությունների կառուցման և այդ ծրագրերում ներառվող անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին, դպրոցներում կենտրոնացված ջեռուցում անցկացնելուն, վերանորոգվող մարզադահլիճների շինարարության վերաբերյալ հայտարարված մրցույթների արդյունքներին։
Մարզպետը հանձնարարեց նաև համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքներ տանել մարզում միասնական երթուղային ցանցի ներդրման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրված ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման ուղղությամբ։
Անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, զեկուցվեց 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ներկայացվեց 2021-2023 թվականներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի հիմքերը։
Մարզպետի մեկ այլ հանձնարարաությամբ կհավաքագրվի և կներկայացվի տեղեկատվություն՝ 100 տոկոս համայնքի մասնակցությամբ կապիտալ ծախսերի վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:36:22