Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլին մասնակցելու համար հայտագրվել է 4308 աշակերտ

Գեղարքունիքի մարզում առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլին մասնակցելու համար հայտագրվել է 4308 աշակերտ 23.11.2021

Նոյեմբերի 22-ից մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի առաջին փուլը, որին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից հայտագրվել են 4308 աշակերտ։ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն առարկայական օլիմպիադայի առաջին կամ ներդպրոցական փուլն անցկացվում է օնլայն կարգով, «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն» առարկաներից։ Ամենաշատ մասնակիցներ հայտագրվել են «Մաթեմատիկա» առարկայից՝ 2112 հոգի։«Ֆիզիկա» առարկայից հայտագրվել են 486, «Ինֆորմատիկա»-ից՝ 87, «Քիմիա»-ից՝ 495, «Կենսաբանություն»-ից՝ 581, «Աշխարհագրություն»-ից՝ 547 աշակերտ։ «Աստղագիտություն» առարկայից մասնակցության հայտ չի ներկայացվել։ Օլիմպիադայի երկրորդ կամ մարզային փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 19-ին, որին կմասնակցեն առաջին փուլում լավագույն արդյունքներ ապահոված աշակերտները։

Վահան բնակավայրի դպրոցականները բարեգործական հիմունքներով ապահովվեցին ձմեռային կոշիկներով

Վահան բնակավայրի դպրոցականները բարեգործական հիմունքներով ապահովվեցին ձմեռային կոշիկներով 23.11.2021

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահանբնակավայրի 131 դպրոցականանները «ԶՈՒՄ» բարեգործական կազմակերպության կողմից ստացան ձմեռային կոշիկներ։ Կոշիկները դպրոցականներին հանձնվեցին դպրոցում, հասցեական, բարեգործական կազմակերպության, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետի եւ դպրոցի տնօրինության անմիջական մասնակցությամբ։ Ինչպես ներկայացրեց բարեգործական կազմակերպության նախագահ Աստղիկ Սիմոնյանը, բարեգործական ձեռնարկի հասցեն ընտրվել է Գեղարքունիքի մարզպետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ «Մշտական կապի մեջ ենք եղել դպրոցի տնօրենի եւ դասղեկների հետ՝ ճշգրտելու աշակերտների կոշիկների չափսերը, որպեսզի յուրաքանչյուրին կարողանանք հատկացնել համապատասխան համարի կոշիկները։ Ձեռք ենք բերել ամերիկյան արտադրության բարձրորակ ձմեռային կոշիկներ, որոնք տաք ու դիմացկուն են։

Տեղեկացում

Տեղեկացում 17.11.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզ Շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին

Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին 16.11.2021

Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունիս ամսից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, արդեն գտնվում են ավարտական փուլում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 1 կիլոմետր 108 մետր երկարության ճանապարհի, ուղիների , մուտքերի եւ մայթերի ասֆալտապատում։ Ճանապարհի ասֆալտապատման մակերեսը կազմում է 8825 քառակուսի մետր, մայթերի եւ ուղիների մակերեսը՝ 2031,4, մայթերի մակերեսը՝ 5631 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 10-ի դրությամբ աշխատանքներն ավարտի են հասցված մոտ 90 տոկոսով։ Մնացել է ասֆալտատապատելու 150 գծամետր ճանապարհ եւ 2000 քառակուսի մետր մակերես զբաղեցնող մայթ...

ՀՀ կառավարության աջակցությամբ  Վանևանում իրականացվել է ներդրումային ծրագիր

ՀՀ կառավարության աջակցությամբ Վանևանում իրականացվել է ներդրումային ծրագիր 12.11.2021

Վանևան համայնքը, որն ունի 108 տնտեսություն և 430 բնակիչ՝ խմելու ջրից օգտվել է Լճավանի ակունքներից և ջրամատակարարվել օրական 4-5 ժամ, ինչն էլ չի բավարարել համայնքի ազգաբնակչությանը: ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Վանևան համայնքում կառուցվել է ջրագիծ՝ խորքային հորից մինչև ՕԿՋ, որի շնորհիվ համայնքը ապահովվում է շուրջ 12 ժամյա ջրամատակարարմամբ և բարելավվում է բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը:

Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքներն ամբողջությամբ վերականգնված են

Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքներն ամբողջությամբ վերականգնված են 12.11.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ամբողջությամբ վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները, որոնք վերջին տարիներին առաջացել էին Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ավտոճանապարհի փլվածքներն առաջացել են Շողակաթ եւ Ծափաթաղ գյուղերի հատվածներում։ Ավտոճանապարհի Շողակաթի հատվածում փլվածքի երկարությունը կազմում էր 730 գծամետր։ Փլվածքի վերականգնման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել էր 80,8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա վերջերից եւ ավարտվել են այս տարվա հոկտեմբերին։ Կատարվել է գաբիոնային շարվածք, ամբողջ երկարությամբ տեղադրվել է մետաղական արգելապատնեշ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52