Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

02.02.2024


Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, կանգառ և մանկական խաղահրապարակ։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 28 միլիոն 861 հազար դրամ, որից 14 միլիոն 331 հազար 600 դրամը ՀՀ կառավարության, 14 միլիոն 529 հազար 400 դրամը՝ Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
 Լճափի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 981 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Լճափ բնակավայրի Ազատամարտիկների և թիվ 1 փողոցներում, 1900 մետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 53 լուսատուների տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի շահառու են հանդիսանում վերոնշյալ փողոցների բոլոր տնտեսությունները, որոնք արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Լճափի մանկական խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 940 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսին և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Լճափ բնակավայրի մանկապարտեզի շենքի տարածքում կառուցվել է մանկական խաղահրապարակ, տեղադրվել են խաղարաներ, ընդարձակվել և բարեկարգվել տարածքը։
Ծրագրի շահառու են հանդիսանում Լճափի բոլոր երեխաները։
 Լճափի կանգառի տեղադրման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է տեղադրվել Սևան-Գավառ մայրուղու Լճափի մուտքի հատվածում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Լճափի բոլոր բնակիչները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-05 16:39:34