Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել բազմաշունչ ընտանիքի յոթերորդ երեխան

01.02.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ բնակավայրում Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։
Տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։
Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում։ Նորածնի մոր՝ Կարմելա Կարապետյանի ընտանիքը բռնի տեղահանվել է 1988 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Միրզիկ գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Սոթք գյուղում։ Նրանց ընտանիքը հիմնադրվել է 2009 թվականին, առաջնեկը՝ Սերգեյը, ծնվել է 2010 թվականին։
Ռուսլան Սահակյանի տեղեկացմամբ՝ առաջնեկ արու ժառանգից հետո ծնվել են հինգ դուստրերը՝ Լիաննան, Անգելինան, Ռիման, Գայանեն, Նարինեն։ Նրանց երեխաներից չորսն այժմ հաճախում են Նորաբակի միջնակարգ դպրոց։
Ռուսլան Սահակյանը նախկինում եղել է պայմանագրային զինծառայող, այժմ զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ Կարմելա Կարապետյանը տնային տնտեսուհի է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 11:20:51