Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

08.02.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվել խմելու ջրատարի ներքին ցանցը։
Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 14 միլիոն 697 հազար դրամ, որից 10 միլիոն 587 հազար 900 դրամը ՀՀ կառավարության, 4 միլիոն 110 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Արեգունի բնակավայրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերին և ավարտվել նույն տարվա դեկտեմբեր ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Արեգունի բնակավայրում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց՝ 2460 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 68 լուսատուների տեղադրմամբ։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանցից օգտվում են Արեգունու բոլոր բնակիչները։
 Արեգունու խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիոն 840 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերին և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Արեգունու խմելու ջրատարի ներքին ցանցը հիմնանորոգվել է 100 մետր երկարությամբ, կառուցվել է 1 բաժանարար հանգույց, ինչի շնորհիվ բնակավայրի 40 տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը լիովին կարգավորվել է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:28:11