Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից  դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 77 աշակերտ

Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 77 աշակերտ 21.02.2022

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն օլիմպիադայի մարզային փուլի արդյունքներով հաղթող ճանաչված 77 աշակերտ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, 8-ական մասնակից լինելու են հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, ռուսաց լեզու, 7-ական մասնակից՝ անգլերեն, գերմաներեն, հայոց եկեղեցու պատմություն, ՆԶՊ, 5-ական մասնակից՝ մաթեմատիկա եւ աշխարհագրություն, 4 մասնակից՝ կենսաբանություն եւ 3 մասնակից՝ քիմիա առարկաներից։ «Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու համար դպրոցներից ներկայացվել է 494 հայտ։ Մասնակցել են 361 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել 77-ը։ Մասնակիցներ չենք ունեցել ֆրանսերեն, ինֆորմատիկա եւ աստղագիտություն առարկաներից։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին   շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները 18.02.2022

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների՝ Գեղարքունիքի մարզով անցնող հատվածներում շարունակվում են 2022 թվականի փետրվարի 16-ից մեկնարկած աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը փետրվարի 18-ին հերթական այցով դիտարկեցին Վարդենիսի հատվածում իրականացվող աշխատանքները, որտեղ ավտոճանապարհների սպասարկվող գոտիներում և նրանցից դուրս գտնվող աղտոտված հատվածներում իրականացվում են աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են «Կապավոր» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցներով:

Գեղարքունիքի մարզից երկու դպրոցականներ կմասնակցեն «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին

Գեղարքունիքի մարզից երկու դպրոցականներ կմասնակցեն «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին 17.02.2022

Արդեն ավանդույթ դարձած «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի տարածքային փուլն այս տարի անցկացվել է հունվար ամսին, իսկ փետրվարի 11–ին Գավառի՝ Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կայացել է միջազգային մրցույթ- փառատոնի մարզային փուլը, որին մասնակցել են Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Սևանի տարածաշրջաններից տարածքային փուլում հաղթող ճանաչված 12-17 տարեկան 23 աշակերտ: Մրցույթի ընթացքում ներկայացվող նյութի ընտրության համար նախապես տրվել է համապատասխան ցանկ: Մասնակիցները ընտրել և ներկայացրել են ռուս կամ այլազգի որևէ գրողի՝ ռուսերենով գրված արձակ ստեղծագործություններից մի հատված՝ մինչև 5 րոպե տևողությամբ: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուսաց լեզվի ուսուցիչներ՝ Վարդենիսի թիվ 4 հիմնական, Գեղարքունիքի, Գանձակի թիվ 1, Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցներից:...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ 17.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հերթական այցով եղավ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում, որտեղ հետևեց 2022 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի ընթացքին, զրուցեց օլիմպիադայի ռուսաց լեզվի առարկայական հանձնաժողովի անդամների հետ: Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանի ուղեկցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը շրջեց նաև դպրոցի նախակրթարանում, դասասենյակներում, ծանոթացավ առկա պայմաններին, հաճախումներին, դասասենյակներում նորմալ ջերմաստիճանի ապահովմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, դիտարկեց դպրոցի ճաշարանում, մարզադահլիճում և հանդիսությունների դահլիճում առկա պայմանները:...

Տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը

Տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը 17.02.2022

Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցում էին 2022 թվականի հունվարի 25-27-ին կայացած մրցաշարի համայնքային փուլի տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թենիսիստները, ովքեր ներկայացնում էին Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքները: Մրցաշարի համայնքային փուլին մասնակցել էին 148 մարզիկ: Մարզային փուլի մրցումներին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, նույն վարչության զանգվածային սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին 17.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին և կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին: Գեղարքունիքի մարզպետը հյուրերին ներկայացրել է մարզի սահմանամերձ բնակավայրերի վիճակը անվտանգության, կրթական, նախակրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում, ՀՀ կառավարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից նշված բնակավայրերում իրականացվող աշխատանքները: «Առաջնորդվելով պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու գործընթացով` մեր առաջնահերթ նպատակն է կարևորագույն ծրագրերը հասցնել սահմանամերձ բնակավայրեր և ավելի մեծ թվով գումարներ ուղղել նշված բնակավայրերի սոցիալական վիճակի բարելավմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43