Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Սևանի համայնքապետարանում

28.02.2024


Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2024 թվականին մարզում քաղաքացիների ընդունելության անցկացման ժամանակացույցի՝ փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները դիմեցին բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական, ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում մարզպետի կողմից աջակցություն ստանալու, կենցաղային և անձնական բնույթի տարբեր դժվարությունների հաղթահարմանն աջակցելու նպատակով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03