Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ...

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ... 02.03.2022

ՀՀ կառավարություն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն  Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության տարելիցի կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության տարելիցի կապակցությամբ 28.02.2022

Սիրելի՛ հայրենակիցներ 1988 թվականի փետրվարի վերջին օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ապրող հայության հանդեպ պետական մակարդակով կազմակերպվեց և իրականացվեց հրեշավոր ցեղասպանություն, որը մինչ օրս այդպես էլ հավուր պատշաճի չդատապարտվեց թե Խորհրդային Միության, թե միջազգային հեղինակավոր ատյանների կողմից։ Սումգայիթի հայերը սպանվեցին ու խոշտանգվեցին, բնավեր եղան ամենաբարբարոսական եղանակներով, միայն այն պատճառով, որ հայ էին ծնվել։ Բառերով դժվար է նկարագրել այն արհավիրքը, այն ոճրագործությունները, որոնք ապրեցին Սումգայիթի հայերը եղերական այդ երեք օրերի և դրանց հաջորդող դեպքերի ընթացքում։ Սումգայիթից հետո, թևավորված ԽՍՀՄ կառավարության թողտվությունից և ոչ համարժեք քայլերից, Ադրբեջանի կառավարությունը սաստկացրեց հալածանքներն ու բռնությունները Ադրբեջանի մյուս հայաշատ վայրերում՝ Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլուր։ ...

Գավառ համայնքը տեղեկացնում է ավագանու նիստի մասին

Գավառ համայնքը տեղեկացնում է ավագանու նիստի մասին 24.02.2022

Սույն թվականի փետրվարի 25-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ օրակարգային հետևյալ հարցերով...

Քաղաքացիների հերթական ընդունելություն Սևան համայնքում

Քաղաքացիների հերթական ընդունելություն Սևան համայնքում 23.02.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 44 քաղաքացի: 36 դիմումներ վերաբերում էին մարզպետարանից դրամական աջակցություն ստանալուն, մնացած 8 քաղաքացիներ դիմում ներկայացրեցին բնակարանային և կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, նոր բնակարանի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, պետական աջակցությամբ առողջարանում կամ բուժհիմնարկներում բուժում ստանալու, սոցիալական բնույթի այլ հարցերով: Դիմումատուների մի մասին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ մնացած դիմումներ էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո:

ՀՀ Կառավարությունը 145 877,5 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզպետարանին

ՀՀ Կառավարությունը 145 877,5 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզպետարանին 23.02.2022

ՀՀ Կառավարության փետրվարի 23-ի հերթական նիստում 145 877,5 դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ 2021 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի համար: Որից՝ 104 324,5 դրամ՝ Ծովինար բնակավայրի խմելու ջրագծի կառուցման 11 004,1 դրամ՝ Գեղարքունիք բնակավայրի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման 14 885,7 դրամ՝ Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և/կամ արտաքին ցանցերի կառուցման աշխատանքների 15 663,2 Ճամբարակ քաղաքի Գ․ Նժդեհի 103 և Տ․ Մեծի 107 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար:

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում բաշխվում են անհատական պաշտպանության միջոցներ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում բաշխվում են անհատական պաշտպանության միջոցներ 21.02.2022

Փետրվարի 20-ից Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ ստացված նվիրատվությունը բաշխվում է անհատական պաշտպանության միջոցների տեսքով։ Դրանք դիմակներ են, դեմքի պաշտպանիչ վահաններ, ալկոգել, ճաշարանի աշխատակիցների համար ստերիլ խալաթներ, որոնք բաշխվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմված բաշխման ցուցակներով ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ջանքերով՝ ի աջակցություն ուսումնական հաստատություններում COVID-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների և ի նպաստ դպրոցական ճաշարանների վերաբացմանն ու դրանց անվտանգ աշխատանքն ապահովելու ջանքերին։ Անհատական պաշտպանության միջոցները նախատեսված են ուսումնական հաստատությունների սովորողների եւ անձնակազմերի համար:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43