Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 04.03.2022

Սույն թվականի մարտի 9-ին, ժամը 14:00-ին, Գավառի համայնքապետարանում /հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 12/ տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը:Իսկ ս/թ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Սևանի համայնքապետարանում տեղի կունենա Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Գավառ համայնքի ավագանու նիստի օրակարգային հարցերը, նախագծերն ու հավելվածները՝ կից փաստաթղթերում...

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց մարզում իրականացված ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց մարզում իրականացված ծրագրերի համար 03.03.2022

ՀՀ Կառավարության մարտի 3-ի հերթական նիստում 110 188,6 ՀՀ դրամ հատկացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում 2021 թվականին իրականացված ծրագրերը ֆինանսավորելու համար: Նշված ծրագրերն են. Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 67+500 փլուզված հատվածի վերականգնում, որի արժեքը կազմում է 1 212,3դրամ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 57+450-կմ59+450 հատվածի մայթերի կառուցում, որի արժեքը կազմում է 3 357,2 դրամ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 32+888-կմ33+628 և կմ52+970-կմ53+350 փլուզված հատվածներում գաբիոնային հենապատերի կառուցում, որի արժեքը կազմում է 5 858,6 դրամ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ39+400 - կմ60+300 հատվածի հիմնանորոգում, որի արժեքը կազմում է 99 760,5 դրամ:

ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն 03.03.2022

Կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունները կսուբսիդավորվեն պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը: Ծրագիրն իրականացվելու է այս տարի ՀՀ բոլոր մարզերում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց կենսաթոշակի անցած տնօրեններին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց կենսաթոշակի անցած տնօրեններին 03.03.2022

Կենսաթոշակի անցնելու և մանկավարժության բնագավառում ունեցած երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանին, Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Սարգսյանին և Ծովասարի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրի Վարդանյանին: Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց` իրենց ղեկավարած կրթօջախներում կատարած արդյունավետ գործունեության, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած նկատելի ավանդի համար: «Շնորհակալ եմ, որ կարողացաք նաև այնպիսի հայրենասեր սերունդ կրթել ու դաստիարակել, ովքեր անձնվիրաբար իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Ես համոզված եմ, որ դուք կշարունակեք մանկավարժական ձեր գործունեությունը և տարիների մասնագիտական հարուստ փորձն ու գիտելիքները կփոխանցեք երիտասարդ սերունդներին»,- նշեց մարզպետը:...

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց առանձին բարերարների

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց առանձին բարերարների 03.03.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց 2021 թվականին Սարուխան համայնքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սարուխանցիների հիշատակն հավերժացնող հուշակոթողի նախաձեռնող և հովանավոր Կարապետ Հովհաննիսյանին և Մարտունի համայնքի Նշխարք բնակավայրում 2021 թվականի կառուցված Սուրբ Նշան մատուռի կառուցման նախաձեռնող և հովանավոր Զավեն Բաղդասարյանին: Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց բարերարներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և հանրօգուտ նախաձեռնությունների իրականացում: «Շատ կարեւոր է, որ մեր հերոսներից ոչ ոք չմոռացվի, նրանց գործած սխրանքներից ոչինչ չմոռացվի։ Կարեւոր է նաեւ հայրենի հավատի ամրապնդումն ու զորացումը այն բնակավայրերում, որտեղ զգացվում է նոր եկեղեցիների կամ վանքերի կարիքը։ Երկու դեպքերում էլ բարերարներն ազգօգուտ գործ են կատարել եւ արժանի են դրվատանքի»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն 03.03.2022

Կառավարությունը հաստատեց անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը: Նախատեսվում է բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43