Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչներին

05.03.2024

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչներին և կազմակերպության հետ համագործակցող Մարտունի համայնքի կրթամշակութային հաստատությունների և համայնքապետարանի կին աշխատակիցներին։
Հանդիպմանը մասնակցեց նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Էդիլյանը ներկայացրեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ծրագրի բովանդակությունը։
Ծրագիրը պետք է իրականացվի Մարտունի համայնքում, 2024-2026 թվականների ընթացքում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Մարտունի համայնքի կանայք, ովքեր ակտիվ ներգրավվածություն կունենան անվտանգության, աղետների ռիսկերի կառավարման ոլորտների ծրագրային մշակումներում, քննարկումներում ու իրականացման փուլերում։
Ծրագիրը պետք է իրականացվի պետական կառույցների և այլ դոնորների հետ համագործակցությամբ։
«Կարծում եմ, որ այս ծրագրի իրականացման մեջ ընդգրկված կանանց ներգրավվածությունը ոչ միայն զբաղվածության խնդիր կլուծի, այլ նաև կբարձրացնի նրանց կարողությունները հանրային կյանքում, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։ Մենք պատրաստ ենք համագործակցության ու այնպիսի ծրագրերի աջակցության, որոնց հիմքում կլինեն ճշգրիտ հաշվարկներն ու իրատեսական մոտեցումները»,-հանդիպումն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43