Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05.03.2024

1. «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար (այսուհետ՝ Մրցաշար).

Մրցաշարը անց է կացվելու 3 փուլով (1-ին փուլ` համայնքային, 2-րդ փուլ՝ մարզային, 3-րդ` եզրափակիչ` հանրապետական փուլ):
1-ին փուլը անցկացվելու է Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում (41 քաղաքներում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում), 2024 թվականի ապրիլի 1-ից 12-ը,
2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում, 2024 թվականի ապրիլի 15-ից 23-ը,
3-րդ` եզրափակիչ փուլ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, 2024 թվականի ապրիլի 27-28-ը:

Մրցաշարի մասնակիցները, ծրագիրը և անցկացման պայմանները
Մրցաշարը անցկացվելու է 2 տարիքային խմբերով, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը: Յուրաքանչյուր դպրոցի թիմի կազմում 5-9-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 10-12-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Մրցաշարի 1-ին փուլին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների և վարժարանների թիմերը: 2-րդ փուլին կարող են մասնակցել 1-ին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը, 3-րդ՝ եզրափակիչ փուլին կարող են մասնակցել 2-րդ մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը։ Եզրափակիչում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի թիմերը ներկայացնում է 1 պատասխանատու:

Պարգևատրումը

Մրցաշարի 1-ին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան կարգի հավաստագրերով, 2-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը պարգևատրվում են Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, իսկ 3-րդ՝ եզրափակիչ փուլում՝ յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը պարգևատրվում են Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով.
1-ին տեղը՝ 4,000,000 ՀՀ դրամով,
2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով,
3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:
Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները.
1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով.
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43