Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է 28.08.2025

Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ։ Նոր կարգավորումներով՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ ստեղծվելու է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որը մշակվելու և հասանելի է լինելու գործընթացին մասնակից կողմերի համար՝ սեպտեմբերի 1-ից թողարկվող համակարգի միջոցով։ Ստացված տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին․․․

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսում

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսում 27.08.2025

Օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Վարդենիսի համայնքապետարանում՝ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև՝ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ՏԻԿ և տարածքային հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Վարդենիսի համայնքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի պետ Աննա Վարդանյանը։ Քաղաքացիները դիմեցին տարբեր հարցերով՝ դրամական օգնություն, բնակարանային պայմանների բարելավում, խմելու ջրի մատակարարում, առողջության վերականգնում, աշխատանքի տեղավորում, հողամասի տրամադրում, սեփականության գրանցում և ինքնակամ կառույցների օրինականացում։ Բոլոր դիմումներն ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզում 26.08.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 28-ին ժամը 11։00-16:00 ծառայություն կմատուցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։...

Քայլ առ քայլ դեպի մաքուր և բարեկարգ համայնքներ

Քայլ առ քայլ դեպի մաքուր և բարեկարգ համայնքներ 25.08.2025

«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն շարունակում է իրականացնել նոր աղբամանների տեղադրման ծրագիրը։ Այս անգամ մեր կանգառը Գավառ խոշորացված համայնքն է։ Արդեն մի քանի օր է՝ համայնքի գյուղերում տեղադրվում են ժամանակակից և հարմարավետ աղբամաններ։ Ներկայումս գործընթացը շարունակվում է Գավառ քաղաքի տարբեր հատվածներում։ Մեր հիմնական նպատակն է ստեղծել մաքուր և առողջ միջավայր յուրաքանչյուր բնակչի համար։ Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է դեպի կանոնավոր և արդյունավետ աղբահանություն։ Գավառից դեպի մյուս բնակավայրեր․ շարունակական աշխատանքներ՝ մաքուր ու առողջ ապագայի համար։ Կոտայք և Գեղարքունիք ԿԿԹ

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է երկու ծրագիր

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է երկու ծրագիր 21.08.2025

Սևան համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում են խմելու ջրի ցանցի վերակառուցման և Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքները։ Համաձայն նախագծի՝ նախատեսվում է Ծովագյուղի գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել և իրականացնել 4 հատ աղբյուրակապի վերանորոգում: Խմելու ջրագծի արտաքին ցանցի վերակառուցվող հատվածի շահագործման համար ոչ պիտանի պողպատե խողովակները կփոխարինվեն պոլիէթիլենե խողովակներով: Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն, 770 հազար դրամ է՝ պետություն-համայնք 75%-25% ներդրմամբ: Աշխատանքներն իրականացվում են «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Ընթացքի մեջ են նաև Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի,...

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարուխան բնակավայրում ավարտական փուլում են հինգ փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարուխան բնակավայրում ավարտական փուլում են հինգ փողոցների հիմնանորոգման աշխատանքները 21.08.2025

Գավառի՝ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Արդեն ասֆալտապատվել են Գոքոյան, Դեմիրճյան փողոցները, ավարտական փուլում են Քուչակի առաջին, Քուչակի երկրորդ փողոցները։ Քիշոյան փողոցում էլ դեռևս ընթանում են հողային աշխատանքներ։ Փողոցները նաև գծանշվելու են, տեղադրվելու են ճանապարհային երթևեկության նշաններ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար դրամ է։ Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։ Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-29 15:40:07