Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ են Փոքր Մասրիկի կրթահամալիրի կառուցման աշխատանքները

Ընթացքի մեջ են Փոքր Մասրիկի կրթահամալիրի կառուցման աշխատանքները 11.08.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ՝ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է Փոքր Մասրիկ գյուղ՝ ծանոթանալու կրթահամալիրի շինաշխատանքների ընթացքին։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Նոր կրթահամալիրը նախատեսված է 144 երեխայի համար։ Այս պահին շինարարության շուրջ 30 տոկոսը արդեն ավարտված է։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից։ Շինաշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Կրթահամալիրը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համահունչ ժամանակակից չափորոշիչներին։ Ավարտը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 11.08.2025

Օգոստոսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Նախ, մարզպետը շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նորանշանակ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանին՝ մաղթելով հաջողություններ իր նոր պաշտոնում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր. Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի պայթյունից փլուզված շենքի փոխարեն նոր շենքի կառուցման նախագծի ձեռքբերումը։ Ավտոճանապարհների վիճակը՝ մարզի միջպետական ու հանրապետական ճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության կանխումը, ճանապարհների պահպանությունը։ Դպրոցների շինարարություն՝ Ջիլի, Վերին Գետաշենի, Գագարինի ու Ակունքի դպրոցների մարզադահլիճների շինաշխատանքներում առաջացած թերությունների վերացումը։․․․

 Հիմնանորոգվում է Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհը 08.08.2025

Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ18+200 հատվածի (բացառությամբ կմ11+000-կմ12+000 հատվածի) հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ 17.2կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Մեկնարկել է  Ջիլի նորակառույց դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգման  աշխատանքները

Մեկնարկել է Ջիլի նորակառույց դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները 08.08.2025

Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.1կմ է։ Այժմ շինհրապարակում կատարվում են հողային, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նոր մանկապարտեզ՝ Գեղամասար գյուղում

Նոր մանկապարտեզ՝ Գեղամասար գյուղում 08.08.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ այցելեց Գեղամասար գյուղի մանկապարտեզի նոր շենքի կառուցման շինհրապարակ։ Հիշեցնենք՝ Գեղամասարի մանկապարտեզը կառուցվում ու վերակառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Ըստ ծրագրի՝ 2026 թվականին Գեղամասարում կշահագործվի արդի չափորոշիչներին համապատասխան 50 տեղանոց մանկապարտեզ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 159 միլիոն դրամ է, որը ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսվում է հին շենքի ամրացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում՝ նկուղային հարկով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսին, իսկ ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 50%-ը։ Այս ներդրումը մեծ դեր ունի համայնքի զարգացման և ապագա սերնդի կրթության գործում։

Ձորագյուղում՝ նոր ավտոկանգառներ և շուրջօրյա ջրամատակարարում

Ձորագյուղում՝ նոր ավտոկանգառներ և շուրջօրյա ջրամատակարարում 06.08.2025

Ձորագյուղում՝ նոր ավտոկանգառներ և շուրջօրյա ջրամատակարարում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը այցելեցին Ձորագյուղ՝ ծանոթանալու երկու կարևոր սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքներին։ Պատմամշակութային հուշարձաններով ավտոկանգառներ Ձորագյուղի կենտրոնական փողոցում կառուցվել են Մարտունու տարածքի պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառներ։ Ծրագրի արժեքը՝ 8 մլն 320 հազ. դրամ Ֆինանսավորում՝ 50%՝ ՀՀ կառավարություն, 50%՝ համայնք Շինաշխատանքները՝ 2024թ. սեպտեմբեր - 2025թ. Հուլիս Նոր կանգառները ոչ միայն ապահովում են ժամանակակից հարմարություններ, այլև ներկայացնում են Մարտունու համայնքի պատմությունն ու զբոսաշրջային գրավչությունները։ Շուրջօրյա ջրամատակարարում՝ 260 ընտանիքի համար։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12