Նորություններ
Ապրիլի 25-ին նշվելու է «ՀՀ քաղաքացու օր» տոնը
22.04.2026
Գեղարքունիքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացվում է, որ 2026 ապրիլի 25-ին նշվելու է «ՀՀ քաղաքացու օր» տոնը, որի այս տարվա խորագիրն է «Մենք ենք՝ մեր պետությունը»:
․Տոնական ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Մարտունի քաղաքներում, Լճաշեն, Ծովագյուղ, Ծովասար, Վարդենիկ, Վերին Գետաշեն, Ջիլ, Դպրաբակ, Ակունք և Գանձակ բնակավայրերում կկազմակերպվեն բանախոսություններ, որտեղ, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող անձինք։
․Նույն օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի կունենա մեծ համերգային միջոցառում, որին ներգրավված կլինեն ոչ միայն հրավիրյալ երաժիշտներ, այլ նաև Վարդենիսում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաներ։
․«ՀՀ քաղաքացու օրվա» խորագրին համապատասխան փոքրածավալ մշակութային միջոցառումներ կանցկացվեն նաև մարզի մնացած համայնքներում։
․Միջոցառման խորագրի շրջանակներում կամփոփվեն հանրակրթական հաստատություններին նախապես տրված նախագծային աշխատանքների արդյունքները, որոնց վերաբերյալ կպատրաստվեն տեսանյութեր և կհրապարակվեն։
Ակնկալվում է Գեղարքունիքի մարզի համայնքների բնակչության ակտիվ մասնակցությունը՝ տոնական օրը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ





