Նորություններ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում այցելել է Ջիլի 150 տեղ- հզորությամբ նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Վարչապետին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ուժային կառույցների ղեկավարներ և պաշտոնական այլ անձինք։ Ջիլի դպրոցի կառուցման արժեքը կազմում է 830 միլիոն 10 հազար դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային նոր դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։ Դպրոցաշինական ծրագրի շրջանակներում դպրոցն ապահովվել է անհրաժեշտ տեխնիկայով, գույքով և սարքավորումներով, կառուցվել է նկուղային հարկ, սպորտդահլիճ, հանդիսությունների դահլիճ, բուժկետ, լոբորատորիաներ, դասասենյակներ, գրադարան, կաթսայատուն,դպրոցի ջեռուցման ապահովման համար տեղադրվել են արևային վահանակներ, իսկ դպրոցի բակում կառուցվել է մարզադաշտ․․․

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի ափին հանդիպում է ունեցել խճոււղային հեծանվավազքի մասնակիցների հետ 12.09.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: Մցաշարը դպրոցականների համար անցկացվում է երկրորդ անգամ: Խարույկի շուրջ զրույցի ընթացքում մրցաշարի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նման միջոցառումների անցկացման համար և կիսվել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով: Նշվել է, որ դպրոցականների շրջանում բավականին մեծ է հետաքրքրվածությունը հեծանվային սպորտի մասսայականացմանն ուղղված այս մրցաշարի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություն և հորդորել շարունակել զբաղվել սպորտով: Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: ՀՀ կառավարություն

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը 11.09.2025
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․ Նկարիր Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ teselem.am «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։ Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին հատկացնել՝ մինչև 54 միլիոն 736.6 հազար դրամ ,,Սուբվենցիաներ՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար,, միջոցառումների համար։ Այդ թվում․ 40 միլիոն 128,5 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին՝ «Սպորտ + ժամանց Գավառում» ծրագրի իրականացման համար 14 միլիոն 608,1 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին՝ «Անվտանգ մանկություն․ Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում» ծրագրի իրականացման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր 11.09.2025
Այսօր, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր: Պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին: Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ:

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 10.09.2025
Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։ Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը։ Քաղաքացիները դիմեցին պետական աջակցությամբ գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերից օգտվելու, դրամական օգնություն ստանալու, բնակարանային պայմանների բարելավման, հրդեհից տուժած բնակարաններին, անասնագոմերին և անասնակերին հասցված վնասի ուղղությամբ աջակցություն ստանալու, բազմաբնակարան բնակելի շենքի կույուղու խնդրի կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կարգից բխող արտոնությունների ճշգրտման, կենսաթոշակի ստացման, բանկային խնդիրների կարգավորման հարցում խորհրդատվություն ստանալու, անձնական բնույթի այլ հարցերով։ Բոլոր դիմումներն ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։


