Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

01.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։
Աշխատանքը եղել և մնում է հասարակության զարգացման, բարեկեցության ամրապնդման և արժանապատիվ կյանքի գլխավոր գրավականը։ Մեր ժողովրդի ստեղծարար ոգին, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը միշտ եղել են հաջողությունների հիմքում։
Գեղարքունիքի մարզի հարգարժան բնակիչները՝ գյուղացին, ուսուցիչը, բժիշկը, շինարարը, ծառայողը, գործարարը և յուրաքանչյուր նվիրյալ աշխատող, իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով կարևոր ներդրում ունեն մարզի ու պետության զարգացման գործում։
Այս խորհրդանշական օրը երախտագիտությամբ խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ստեղծում և պահպանում են մեր հասարակության արժեքները։
Թող յուրաքանչյուր աշխատանք պսակվի հաջողությամբ, յուրաքանչյուր ընտանիք ապրի բարեկեցությամբ, իսկ մեր մարզը շարունակի զարգանալ համատեղ աշխատանքի ու միասնական ջանքերի շնորհիվ։
Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և նոր ձեռքբերումներ։
Շնորհավոր տոնդ, աշխատավոր հայ մարդ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 17:40:27