Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ Վարդենիսում

30.04.2026

Ապրիլի 30-ն Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկա էին նաև Վարդենիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։
Քաղաքացիները դիմեցին սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ բնակարանային ծրագրերից օգտվելու, հողատարածքի ձեռքբերման, բնակարանի վերանորոգման, կառուցման, աշխատանքի տեղավորման, սոցիալական և կենցաղային խնդիրների կարգավորման, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, անձնական բնույթի հարցերով։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց։ Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 19:08:23