Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովազարդի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովազարդի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա 25.07.2018

Հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Ծովազարդ գյուղի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա: Մարզպետին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և մարզպետարանի ստոևաբաժանումների ղեկավարներ: Ծովազարդի ֆաբրիկայում այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: Ինչպես մարզպետին ներկայացրեց ձեռնարկատեր, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Գագիկ Խաչիկյանը, մինչև տարեվերջ Ծովազարդ գյուղում և Գավառ քաղաքում իրենց ընկերության կողմից մի քանի տեսակի արտադրություններ կհիմնվեն, ինչի արդյունքում կստեղծվեն հազարից ավելի աշխատատեղեր: Գործարարի հավաստմամբ՝ գործարկվելու են բամբակի մանվածքաբանական ֆաբրիկան, գործվածքային արտադրամասը, բամբակի հումքի վրա հիմնված ձեթի և անասնակերի արտադրությունը, անասնապահական նորաստեղծ տնտեսություններ: «Արմավիրի մարզում մեր կողմից ցանվել է մոտ 300 հեկտար բամբակ...

 «Դրախտի վարդավառ» Դրախտիկում

«Դրախտի վարդավառ» Դրախտիկում 23.07.2018

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում այսօր արտասովոր տոնական տրամադրություն էր տիրում: Գեղարքունիքի մարզպետարանը, Շողակաթի համայնքապետարանը և «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էին « Դրախի վարդավառ» միջոցառումը, որին մասնակցում էին Դրախտիկի, հարևան բնակավայրերի և համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել տեղի բնակիչների կրթական և մշակութային մակարդակը, ինտեգրել նրանց մարզի մնացած բնակավայրերի հետ: Կազմակերպիչները միջոցառման միջոցով հնարավորություն տվեցին Դրախտիկի և հարևան բնակավայրերի բնակիչներին իրենց արտադրած գյուղմթերքը հանել տոնավաճառի: «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելա Սարուխանյանն իր խոսքում նշեց, որ այսօր որոշել են Դրախտիկում իրականացնել ագրոհեղափոխություն, մտածելակերպի փոխություն: Գյուղացին պետք է հասկանա, որ Դրախտիկն է աշխարհի կենտրոնը...

Գեղարքունիքի մարզպետը տեղում ուսումնասիրեց հանգստյան գոտիների սպասարկման և սանիտարական վիճակը

Գեղարքունիքի մարզպետը տեղում ուսումնասիրեց հանգստյան գոտիների սպասարկման և սանիտարական վիճակը 23.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների ընթացքին հետևելու նպատակով՝ հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց Սևանա լճի ափամերձ տարածքների հանգստյան գոտիներում՝ սանիտարական վիճակը և հանգստի պայմանները ուսումնասիրելու համար: Մարզպետին ուղեկցում էին Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը և «Սևան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: Մարզպետն այցելեց հանրային լողափերում տեղակայված բուժկետեր, փրկարար ծառայության ջրափրկարարական տեղամաս: Իշխան Սաղաթելյանը հորդորեց փրկարարներին և բուժաշխատողներին՝ լինել ավելի հետևողական և անել հնարավորը, որպեսզի հանգստյան սեզոնը կազմակերպվի անվտանգ և պատշաճ մակարդակով: Լճի ափամերձ հատվածներում Իշխան Սաղաթելյանը դիտարկեց նաև սանիտարական վիճակը և հանձնարարեց մաքրման աշխատանքներում ներգրավել լրացուցիչ ուժեր՝ շրջակա միջավայրի մաքրության պահպանումը լիակատար ապահովելու համար:

Գեղարքունիքի  մարզպետի  մոտ  քննարկվեցին  հանգստյան սեզոնի հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին հանգստյան սեզոնի հետ կապված հարցեր 21.07.2018

Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին Գեղարքունիքի մարզում ամառային հանգստյան սեզոնի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին «Սևան» Ազգային պարկի տնօրենը, Սևանի ափամերձ համայնքների ղեկավարներ, ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համապատասխան կառույցների կողմից մարզպետին ներկայացվեց հանգստյան սեզոնի ընթացքում կատարված աշխատանքների ընթացքը հասարակական կարգի պահպանման, հանրային լողափերում անվտանգության ապահովման, աղբահանության կազմակերպման և բուժծառայությունների մատուցման ուղղություններում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանգստյան սեզոնի մեկնարկից մինչ այժմ կատարվել են որոշակի աշխատանքներ, սակայն այս պահին ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնց լուծումը պետք է գտնել...

Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին  կիսամյակի արդյունքները

Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները 20.07.2018

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ արդյունքները: Հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝ մարզի առողջապահական հաստատությունները առաջին կիսամյակում պարտքեր չեն կուտակել, բացառությամբ Վաղաշենի ԱԱՊԿ-ի, որի մարման ուղղությամբ ձեռնարկվում են համարժեք քայլեր: Վարչության պետը ներկայացրեց...

Գեղարքունիքում տրվեց  «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և նախաձեռնություններ»  ծրագրի պաշտոնական մեկնարկը

Գեղարքունիքում տրվեց «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և նախաձեռնություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը 19.07.2018

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում տրվեց «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և նախաձեռնություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հանդիպումն անցավ ծրագրի համակարգող և իրականացնող կազմակերպությունների, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի տարածքում ակտիվ գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և շահառու այլ կառույցների մասնակցությամբ, հանրային լայն քննարկման պայմաններում: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ իշխան Սաղաթելյանը: «Զբոսաշրջության զարգացումը մեր մարզի համար առաջնահերթ նշանակություն ունի: Այս ծրագրի հիմքում ընկած է մշակութային եւ բնապահպանական կրթությունը, համայնքային զբոսաշրջության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 16:46:44