Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային  և մարզական հիմնարկներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային և մարզական հիմնարկներ 06.07.2018

Հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային եւ մարզական հիմնարկներ: Այցի առաջին կանգառը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի նախկին թիվ 6 մանկապարտեզն էր, որն անգործության է մատնվել 2011 թվականից, իսկ շենքը գտնվում է անբարեկարգ վիճակում: Մարզպետը տեղում վստահեցրեց մանկապարտեզի վերագործարկման խնդիրն առաջ քաշած հացառատցիներին, որ Գավառի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկա ամիսների ընթացքում շենքի մի մասում հիմնանորոգման աշխատանքներ կատարելու և մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ: «Որոշակի ներդրում կկատարի Գավառի քաղաքապետարանը, որոշակի գումար կփորձենք գտնել կառավարության միջոցներից կամ այլ աղբյուրներից և կանենք հնարավորը, որպեսզի առաջիկա 6-7 ամիսների ընթացքում վերաբացվի մանկապարտեզի մի հատվածը, բարեկարգվի շենքի բակը»-բնակիչներին հավաստիացեց մարզպետը...

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018

Հարգելի հայրենակիցներ Սահմանադրությունը մեր երիտասարդ պետության հիմնաքարն է, այն կարևորագույն միջոցը, որն անխախտ ու ամուր է պահում Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին քաղաքական ցնցումներից, անկանխատեսելի վտանգներից ու սպառնալիքներից: Այն հստակ սահմանում է օրենքի գերակայությունը, պետական ինստիտուտների գործառույթները, քաղաքացիների հիմնարար ազատությունները, իրավունքներն ու պարտականությունները, ժողովրդավարական արժեքների պահպանման ու զարգացման ուղղությունները: Անցած 23 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրությունը կատարել է իր պատմական առաքելությունը, դերն ու նշանակությունը և այսուհետ էլ կշարունակի հաստատուն պահել մեր պետականության հիմքերն ու հզորացման հեռանկարները: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ Սահմանադրության բարեփոխումները նոր հնարավորություններ են ստեղծել մեր երկրի զարգացման ու հետագա հզորացման համար: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում խաղաղ ժամանակներ, համազգային նոր հաղթանակներ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց <<Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ>> ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց <<Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ>> ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին 04.07.2018

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց > ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին: Կազմակերպությունն իրականացնում է >: Գրասենյակի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին մանրամասներ ներկայացրեց ծրագրի իրականացման վերաբերյալ: Առաջարկվող ծրագրի նպատակն է՝ նպաստել Գեղարքունիքի մարզի ներառական և կայուն զարգացմանը՝ օժանդակելով ընտրված կլաստերներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու առկա նյութական և ոչ նյութական արժեքները՝ ներառյալ բնության, մշակութային և մարդկային ռեսուրսները, ինչը կնպաստի մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի համայնքներում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով նախ պետք է ընտրվի համայնքների խումբ (կլաստեր), որտեղ կարող են ընդգրկվել տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, մշակութային և կրթական հաստատությունների...

3 գյուղերի տնտեսությունները ոռոգման ջրի անբավավար  մատակարարման համար  բողոք են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետին

3 գյուղերի տնտեսությունները ոռոգման ջրի անբավավար մատակարարման համար բողոք են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետին 04.07.2018

Հուլիսի 4-ի առավոտվանից Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն համայնքների բնակիչները ոռոգման ջրի անբավարար մատակարարման պատճառով բողոք են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով հարցի հրատապ կարգավորում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կազմակերպեց քննարկում վերոնշյալ համայնքների, ,,Գեղարքունիք,, ՋՕԸ-ի և ջրտնտպետկոմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Աստղաձորի և Վաղաշենի բնակիչների ներկայացմամբ՝ գետերում այժմ ջրի քանակը սակավ է, իսկ իրենց գյուղերին կամ թաղամասերին ոռոգման ջուր մատակարարող պոմպակայանները ջուրը մղում են շատ քիչ հզորությամբ, ինչն էլ թույլ չի տալիս՝ բավարարելու տնտեսությունների կարիքները: ,,Գեղարքունիք,, ՋՕԸ փոխտնօրենի ներկայացմամբ՝ համայնքների ոռոգման համակարգերում առաջացած խնդիրները տեխնիկական բնույթ ունեն, որոնց կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: ՋՕԸ ներկայացուցիչը մարզպետին տեղեկացրեց, որ սահմանված քանակով ջուր....

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,ԱՔՍԵՍ,, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,ԱՔՍԵՍ,, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին 03.07.2018

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ,,ԱՔՍԵՍ,, միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Բասմա Բենթահերին և նրա գլխավորած աշխատանքային խմբին: Հանդիպման օրակարգում ,,ԱՔՍԵՍ,, կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Գեղամավան, Ծաղկունք, Սեմյոնովկա և Ծովագյուղ համայնքներում 150 մեգավատ ընդհանուր հզորության հողմակայանի կառուցման նախագծի քննարկումն էր, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Բասմա Բենթահերի ներկայացմամբ՝ նախագիծը կյանքի կոչելու համար նախորդ տարիների ընթացքում ՀՀ կառավարության, Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ կատարվել է որոշակի աշխատանք, սակայն հիմնական անելիքները դեռ մնում են առջևում: ,,Տեղադրվել է չափիչ կայանը, որտեղ արդեն 4 ամիս է չափվում է քամու արագությունը: Նախնական արդյունքները հուսադրող են, սակայն դրանց հստակ պատկերը կունենանք 6 ամսվա չափումների արդյունքներով...

Գեղարքունիքի մարզպետարանում  կատարվեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 03.07.2018

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը, մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 85 քաղաքացիներ: Դիմումատուների խնդիրները հիմնականում սոցիալական և տնտեսական բնույթ էին կրում: Մնացած մասն էլ դիմեց աշխատանքի տեղավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր, սեփականության իրավունքով հողամաս և բնակարան ձեռք բերելու, կոմունալ- կենցաղային ամենատարբեր խնդիրների կարգավորման ակնկալիքով: Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների տեղում պատասխան տրվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության և քննարկման ենթակա դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56