Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքներ

20.11.2018

Նոյեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուր համայնք, որտեղ համայնքի ղեկավարը և բնակիչները մարզպետի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին համայնքի 27 տնտեսությունների հողերի անձնագրավորման, խաղահրապարակի կառուցման, երիտասարդ ընտանիքներին տնամերձ հողամասեր հատկացնելու, նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման, ոռոգման ջրի սակավության հետ կապված հիմնախնդիրները: Հանդիպումից հետո մարզպետն այցելեց համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ բարձրացվեց տնտեսված միջոցներով հիմնանորոգման որոշակի աշխատանքներ կատարելու խնդիրը: Գնել Սանոսյանը դիտարկեց նաև ճանապարհաշինական աշխատանքները, որոնք համայնքում այս տարի իրականացվել են պետական միջոցների կամ սուբվենցիոն ծրագրերի հաշվին: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը՝ ներդրված 275 միլիոն դրամի հաշվին Կարճաղբյուրում ասֆալտապատվել է 2200 մետր ներհամայնքային ճանապարհ, հիմնանորոգվել երկու թաղամասերն իրար կապող վթարային կամուրջը: «Հիմնանորոգված երկրոդ փողոցում ճանապարհաշինարարները նախագծում ընդգրկված չլինելու պատճառով մոտ 80 մետր երկարությամբ չեն տեղադրել արգելապատնեշներ, ինչի հետևանքով էլ վտանգավոր իրավիճակ է առաջացել տրանսպորտային երթևեկության համար: Դժբախտ դեպքերից խուսափելու համար հարկավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ տեղադրելով արգելապատնեշները»,-խնդիրը ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Ծովակում համայնքի ղեկավարը և բնակիչները մարզպետի հետ հանդիպմանը բարձրացրին դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման, մարզադահլիճի նորոգման, շենքի ամրացման, խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման, գյուղտեխնիկայի ձեռքբերման հետ կապված խնդիրները: Համայնքի ղեկավարը ներկայացրեց այս տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:Պետական միջոցների հաշվին հիմնանորոգվել է մշակույթի տան տանիքը, փոխվել են դռներն ու պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Տեղական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1170 մետր երկարությամբ, որով խմելու ջրով է ապահովվել նորակառույց թաղամասը: «ՎիվաՍել ՄՏՍ» և « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանություն»կազմակերպության հետ համագործակցությամբ ընդարձակվել է գիշերային լուսավորվածության ցանցը:
Անդրադառնալով Ծովակի ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման հարցին, որը թերևս, համայնքի համար ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրն է, Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ 2019 թվականի գարնանը կմեկնարկի Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի շինարարությունը, ինչի արդյունքում էլ Ծովակի կենտրոնական ճանապարհը կհիմնանորոգվի 1800 մետր երկարությամբ:
Լուսակունքում համայնքի ղեկավարը և բնակիչները մարզպետի հետ հանդիպմանը բարձրացրին ոռոգման համակարգի կիսակառույց ներքին ցանցն ավարտի հասցնելու, խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման, գյուղամիջով անցնող հեղեղատարի մաքրման, խորքային հորերի պոմպերի նորոգման, մանկապարտեզի շենքային տարածքի ընդարձակման, մի թաղամասում տրանսֆորմատորային ենթակայանի հզորացման, նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման հետ կապված խնդիրները: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ այս տարի«Ջինիշյան հիշատակի հիմնադրամ» և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների հետ համագործակցությամբ համայնքում կառուցվում է զբոսայգի, բարեկարգվում Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանների տարածքները, տարեցների համար ստեղծվել են ժամանցի համար բավարար պայմաններ, խմելու ջրատարի ներքին ցանց է հիմնանորոգվել 130 մետր երկարությամբ:
Խաչաղբյուրում համայնքի ղեկավարը և բնակիչները մարզպետի հետ հանդիպմանը բարձրացրին դպրոցի կիսակառույց մասնաշենքն ավարտի հասցնելու, մանկապարտեզի շենք կառուցելու, Մարտունի-Վարդենիս մայրուղուց Խաչաղբյուր մտնող 2,3 կլիոմետր ճանապարհի հիմնանորոգման, ոռոգման ու խմելու ջրատարի ներքին ցանցերի, ոռոգման ջրավազանի հիմնանորոգումների հետ կապված խնդիրները: «Խնդիրները չափից դուրս շատ են, իսկ տեղական միջոցները՝ անբավարար: Առանց պետական աջակցության անհնար է որևէ նկատելի քայլ ձեռնարկել»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Ակունքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը և բնակիչները մարզպետի հետ հանդիպմանը բարձրացրին սեփականաշնորհված հողերի ճշգրտման և անձնագրավորման, վարչատարածքային բաժանման նոր օրենքով Ակունքին ամրակցված 5500 հեկտար հողատարածքի վարձակալական պայմանագրերի վերանայման, հեղեղատարի մաքրման, թաղամասերից մեկում խմելու ջրի մատակարարման կարգավորման, բուժամբուլատորիայի շենքը դպրոցից այլ տարածք տեղափոխելու, երիտասարդ ընտանիքներին տնամերձ հողամասեր հատկացնելու հետ կապված խնդիրները: Հանդիպումից հետո մարզպետն այցելեց մշակույթի տանը գործող քիք-բոքսինգի մարզական խմբակ, դիտարկեց մարզումների համար ստեղծված պայմանները: Ինչպես ներկայացրեց ակումբի նախագահ Վարդան Մովսիսյանը՝ խմբակում մարզվում են մինչև 70 երեխա, որոնցից շատերը մրցանակային տեղեր են գրավում հանրապետական կամ միջազգային ստուգատեսներում:
Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում Գնել Սանոսյանը մասնակցեց բազմաֆունկցիոնալ խաղադաշտի բացման հանդիսավոր արարողությանը: Խաղահրապարակը կառուցվել է «Վորլդ Վիժն Հայաստան,, կազմակերպության միջոցների հաշվին և Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Նույն Բանավան թաղամասում, ինչպես ներկայացվեց մարզպետին, հոլանդական «Կամրջակ»կազմակերպության միջոցներով ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է բազմաբնակարան 3 շենքերի տանիքներ: Ապա համայնքապետարանում համայնքի ղեկավարը, աշխատակազմի և ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների տնօրենները մարզպետի հետ հանդիպմանը բարձրացրին Վարդենիս-Այրք-Վերին Շորժա ճանապարհի, ներհամայնքային ճանապարհների, խմելու ջրատարի ներքին ցանցի, ջրահեռացման համակարգի, թիվ 3 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման, ըմբշամարտի մրցագորգի ձեռքբերման, հատուկ կարիքավոր երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող«Աստղավարդ»ՀԿ-ին պետական աջակցություն տրամադրելու, թիվ 2 մանկապարտեզի պատուհանների, սանհանգույցների և կոյուղագծի նորոգումների հետ կապված խնդիրները: Հանդիպումից հետո Գնել Սանոսյանն այցելեց Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոց՝ դիտարկելու դպրոցի տնտեսված միջոցների հաշվին նախատեսվող նորոգման պահանջը:
«Այցի ընթացքում արձանագրված բոլոր հիմնախնդիրներն ուսումնասիրում ենք, կանոնակարգում, պատկան մարմինների հետ քննարկում լուծման հնարավոր տարբերակները: Բոլոր հիմնահարցերի շուրջ ցուցաբերելու ենք հետևողականություն ու հասնելու ենք տեսանելի արդյունքի»,-այցն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36