Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշվեցին ,, Բարբառների երկխոսություն,, մրցույթ-փառատոնի հաղթողները

Որոշվեցին ,, Բարբառների երկխոսություն,, մրցույթ-փառատոնի հաղթողները 17.07.2018

2018 թվականի հուլիսի 11-ին Գավառի արվեստի դպրոցում անցկացվեց մարզային 8-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 28 հաղթողներ: Մանակիցներին ողջունեց փառատոնի նախորդ տարվա առաջին տեղը գրաված Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ջուլիետա Ջրաղացպանյանը: Փառատոնին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետներ Նարեկ Գրիգորյանը, Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Ժյուրիի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն արժևորեց բարբառների պահպանումն ու գոյատևումը, շեշտելով, որ բարբառները փրկելու համար նմանատիպ միջոցառումներ ավելի հաճախակի պետք է կազմակերպվեն: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, այն պատմվում էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ: Մրցույթ-փառատոնն անցավ ջերմ ու աշխույժ մթնոլորտում, մասնակիցներն անկաշկանդ և ոգևորված էին ելույթ ունենում...

 Գեղարքունիքի  մարզպետն  այցելեց  Վարդենիս  խոշորացված համայնք

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վարդենիս խոշորացված համայնք 14.07.2018

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս խոշորացված համայնք: Համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքի բնակավայրերի վարչական և Վարդենիսի տարածքի չխոշորացված համայնքների ղեկավարների հետ: Օրակարգում քննարկվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման հետ կապված հարցեր: Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ թերացումները բոլոր համայնքներում գրեթե նույն բովանդակությունն ունեն՝ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ, գրությունների պատասխանների և հաշվետվությունների ուշացումներ, անփույթ ու անհոգի վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, այլ դրսևորումներ, որոնք անհանդուժելի են: Մարզպետը կարևորեց մարզպետարան- համայնքներ համագործակցված աշխատանքի իրականացումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի գտնել կուտակված խնդիրների լուծման բանալին ...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գեղամասար խոշորացված համայնք

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գեղամասար խոշորացված համայնք 14.07.2018

Գեղամասար խոշորացված համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Օրակարգում քննարկվող հարցերը կապված էին սեփական եկամուտների հավաքագրման, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, կենսական նշանակության այլ հիմնախնդիրների կարգավորման հետ: Մարզպետը դժգոհություն հայտնեց համայնքում կատարված աշխատանքների արդյունքներից ու ներկա անբավավար վիճակից: «Այն տեմպերը, որ մենք ակնկալում ենք համայնքի խոշորացման արդյունքում, առայժմ չենք տեսնում: Մենք անելու ենք հնարավորը, որ դուք ստանաք ամենալայն աջակցություն համայնքի զարգացման բոլոր ուղղություններում: Սակայն այդ աջակցությունը չի կարող բավարար լինել, քանի դեռ այստեղ գործ ունենք անկազմակերպ աշխատանքի հետ:Մեզ հետաքրքրում են համայնքի կազմում ընդգրկված 18 բնակավայրերի առօրյա հոգսերը և դրանց լուծման ճանապարհները...

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 12.07.2018

Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերը և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց 28.06 և 02.07.2018 թվականին Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կարգապահական ներքին կանոնների պահանջների պահմանման, քաղաքացիների դիմումներին ժամանակին և հիմնավորված պատասխաներ տալու, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը գործընթացը վերահսկելու , համայնքների կողմից սուբվենցիայի ծրագրեր ներկայացնելու...

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 10.07.2018

Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմատուների խնդիրները գրեթե նույն բովանդակությունն ունեին՝ աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկվելը, աշխատանքի վերականգնումը, նոր աշխատանքի տեղավորումը, պետական պատվերի շրջանակներում բուժման կազմակերպումը, հողատարածքների ձեռքբերումն ու դրանց մշակման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների և կոմունալ պայմանների բարելավումը և անձնական բնույթի այլ հարցեր: Իշխան Սաղաթելյանը դիմումատուների զգալի մասի պահանջները տեղում բավարարեց: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Մարզի  հիվանդանոցային  ծառայություններ  մատուցող  կազմակերպությունները  կունենան շտապօգնության նոր ավտոմեքենաներ

Մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կունենան շտապօգնության նոր ավտոմեքենաներ 07.07.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցի առաջին կանգառը ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր: Նախարարը և մարզպետը շրջայց կատարեցին հիվանդանոցի ողջ տարածքով, եղան հիվանդասենյակներում, ծանոթացան կենցաղային և բուժական պայմաններին, զրույց ունեցան բուժանձնակազմի հետ: Սևանի ԲԿ նորակառույց մասնաշենքում նախարարը և մարզպետը դիտարկեցին պետական աջակցությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Ինչպես ներկայացրեց շինարարության պատասխանատուն՝ շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, որից հետո արդի չափորոշիչներին համապատասխան ԲԿ-ն քաղաքացիներին կսկսի մատուցել բարձրորակ բուժսպասարկում: Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության վերազինման, մասնագետների համալրման հետ կապված խնդիրները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56