Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցոն ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում Գեղհովիտ, Վերին Գետաշեն համայնքներում և Փոքր Մասրիկ բնակավայրում

05.12.2018

Գեղհովիտում տեղական բյուջեի միջոցներով եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայով կապիտալ նորոգման է ենթարկվել երկու թաղամասերը սնուցող ոռոգման համակարգի գլխամասային կառույցը, որը փլվել էր այս տարվա գարնանային հեղեղումներից՝ ոռոգման շրջանում անելանելի վիճակ ստեղծելով ավելի քան 500 տնտեսությունների համար: Վնասված գլխամասային կառույցի կապիտալ նորոգման նախագծային արժեքը կազմել է 17 միլիոն 138 հազար դրամ, սակայն շինարարական մրցույթը շահվել է 10 միլիոն 562 հազար դրամով: Գեղհովիտի համայնքապետարանը հատկացրել է 8 միլիոն դրամ: 2 միլիոն 562 հազար դրամ էլ կազմել է ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիան: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հոկտեմբեր ամսից եւ ավարտվել դեկտեմբերի 3-ի դրությամբ:
ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Վերին Գետաշեն գյուղում ասֆալտապատվել է երկու փողոց՝ 2970 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի արժեքը կազմել է 33 միլիոն 450 հազար դրամ, որից 9 միլիոն 968 հազար դրամը ներդրել է ՀՀ կառավարությունը, 33 միլիոն 450 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մայիսից եւ այժմ գտնվում են ավարտական փուլում:
Գեղամասար համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրում 2018 թվականի նոյեմբերի 5-ից մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնք ևս իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 58 միլիոն 536 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է Գեղամասարի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2018 թվականի դեկտեմբերի 30-ին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25