Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Գետաշենում օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց զանգակատան զանգը եւ Սուրբ Խաչը

04.12.2018

Դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ձեռամբ Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի, օծվեցին Ս. Աստվածածին եկեղեցու զանգակատան զանգը եւ Սուրբ Խաչը։ Միջոցառմանը ներկա գտնվեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների հավատավորներ։

Ինչպես ներկայացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Տիգրան Մուրադյանը, Ս. Աստվածածին եկեղեցին գործել սկսել է 1879 թվականին, որը հիմնանորոգվել ու բացվել է Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած եւ Վերին Գետաշեն գյուղում վերաբնակված հայ բնակչության ուժերով։ 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունը եկեղեցին վերածել է կոլխոզի պահեստի, այնուհետ այն լքվել է՝ 1960-ական թվականներից սկսած։Ահնայտ հանգամանքներում այդ ժամանակաշրջանում անհետացել են եկեղեցու զանգը եւ Խաչը, քանդվել է զանգակատունը: 2005 թվականին եկեղեցին վերակառուցվել է նախ հավատավոր ազգաբնակչության, ապա նաեւ՝ վերինգետաշենցի Միհրանյան եղբայրների միջոցներով։ Այդ շրջանում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վարդապետ Հովհաննիսյանի եւ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օծվել են արդեն խոնարհված եկեղեցու կամարները եւ նոր կյանքի կոչվել։Անդրանիկ Միհրանյանը վերջերս հովանավորել էր նաեւ եկեղեցու զանգակատան կառուցումը եւ Սուրբ Խաչի տեղադրումը: Եվ քանի որ եկեղեցու կամարներն օծել էր այն ժամանակ Գեղարքունյաց թեմի, իսկ այժմ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, նրան էլ վերապահվել էր զանգակատան զանգի եւ Սուրբ Խաչի օծման պատիվը:Օծման արարողությունից հետո եկեղեցու բակում Անդրանիկ Միհրանյանի հովանավորությամբ հավատավորներին բաժանվեց Սուրբ մատաղ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:22:36