Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բալոյանն այցելեց Գավառի մանկատան սաներին 25.12.2017
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գավառի մանկատան սաներին հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Արա Բաբլոյանը ողջունեց մանկատան սաներին, դաստիարակներին ու մանկավարժներին, շրջայց կատարեց հաստատության շենքում՝ ծանոթանալով երեխաների կենցաղային պայմաններին եւ առօրյային, ապա ամանորյա նվերներ հանձնեց մանկատան 49 սաներին:ՀՀ ԱԺ նախագահը սեղանի թենիսի խաղատախտակի մոտ խաղի հրավիրեց մանկատան սաներին՝ ստուգելով երեխաների խաղային պատրաստվածությունը եւ ստեղծելով աշխույժ մթնոլորտ խաղասրահում:Ապա դահլիճում մանկատան սաների մասնակցությամբ կազմակերպվեց Ամանորին եւ Սուրբ ծմննդյան տոներին նվիրված հանդես: Հանդես գալով բացման ու ողջույնի խոսքով՝ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը թվարկեց այն ձեռքբերումները, որոնք ...

Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը Սեւանա լճում արգելվում է ձկան եւ խեցգետնի որսը 20.12.2017
Սեւանա լճում, կապված սիգի ձվադրության շրջանի հետ, առաջիկա 26 օրերի ընթացքում կարգելվի ձկան եւ խեցգետնի որսը: Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը, ՙՍեւան Ազգային պարկ՚-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք: Հրապարակելով ձկան եւ խեցգետնի որսի արգելքի մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը՝ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ արդեն մշակվել է բնապահպանության նախարարություն-Գեղարքունիքի մարզպետարան- ոստիկանություն ...

Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգումներ են իրականացվել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում 13.12.2017
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցն ընդգրկված է,,Դպրոցները՝ ապագայի գործընկերներ,, ծրագրում եւ մասնակցում է Գյոթեի անվան ինստիտուտի կրթամշակութային ծրագրերին: Այդ ծրագրի շրջանակներում վերջերս հիմնանորոգվել եւ տեխնիկապես հագեցվել է Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ճաշարանն ու խոհանոցը: Դպրոցի նորոգված ճաշարանի եւ խոհանոցի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մատիաս Կիսլերը, ՄԱԿ-ի ,,Համաշխարհային պարենի ծրագրի,, ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք: Բացելով հանդիպումը՝...

Գեղարքունիքում հարգանաքի տուրք մատուցեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի համար 07.12.2017
Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի և մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, իրավապահ համակարգի, զինկոմիսարիատի, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ եւ անհատ քաղաքացիներ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրումից հետո քաղաքացիները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը: Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:ՙՀանգստություն ու խաղաղություն 1988 թվականի...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 05.12.2017
Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Բացելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհավորեց նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթող ճանաչված համայնքների ղեկավարներին, առանձնացնելով հատկապես ՝ խոշորացված համայնքների ղեկավարներին, մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ: ,,Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների մասին,, հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 89,6 տոկոսով, կամ պլանավորված 1 միլիարդ 367 միլիոն 340 հազար 900 դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է ...

Քաղաքացիների ընդունելություն 05.12.2017
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 50 քաղաքացիներից 40-ը դիմում էին ներկայացրել դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Մնացած 10 քաղաքացիները՝ աշխատանքի տեղավորման, պետական աջակցության շրջանակներում բուժում կազմակերպելու, նպաստառուների համակարգում ի հայտ եկած իրենց խնդիրների, բնակարանային, կոմունալ և կենցաղային այլ բնույթի հիմնահարցերի կարգավորման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասի խնդրանքը բավարարվեց տեղում, մնացած դիմումներին գրավոր պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: