Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը 08.10.2018

Հոկտեմբերի 5-ին աշխատանքային առաջին խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, որ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի համապատասխան հրամանով, ,,Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն, Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանի վրա....

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2018

Սիրելի ուսուցիչներ: Ձեր նվիրական ջանքերի շնորհիվ է շարունակվում հազարամյակների խորքից եկող Հայոց դպրությունը, որը մեզ ավանդել են մեծն Մեսրոպ Մաշտոցն ու նրա հանճարեղ հետեւորդները, մեր մտքի անվանի տիտանները: Դուք եք այսօր սերունդների մեջ սերմանում ազգային ու համամարդկային արժեքները, կրթում ու դաստիարակում նրանց՝ նոր ու գալիք Հայաստանին արժանի քաղաքացիներին:Վեհ ու բարձր է ձեր ստանձնած առաքելությունը, անգնահատելի՝ ձեր կատարած աշխատանքը, քանի որ դուք եք արդար սերմնացանները մեր մտքի, գիտության, արվեստի ու մշակույթի, ազգային ինքնության պահպանման: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսպառ հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում, ամենայն բարիք, սեր ու նվիրում: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Նարեկ Գրիգորյան

Գեղարքունիքի մարզում ուսուցչի օրվա կապակցությամբ խրախուսվել են 53 մանկավարժներ

Գեղարքունիքի մարզում ուսուցչի օրվա կապակցությամբ խրախուսվել են 53 մանկավարժներ 05.10.2018

Ուսուցչի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների 53 մանկավարժներ պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրի են արժանացել Գավառ քաղաքի թիվ 1, 2,3, 4, 5 հիմնական դպրոցների մանկավարժներ Գուրգեն Հասասյանը, Ստյոպա Սարգսյանը, Սոֆյա Խաչիկյանը, Հեղինե Պիպոյանը, Անահիտ Մկրտչյանը, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Ջանոյանը, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մանյա Գեւորգյանը, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալվարդ Դեղոյանը, Նորատուսի թիվ թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ռուզան Բեգոյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Լուսյա Հակոբյանը, Գավառի ավագ դպրոցի ուսւոցիչ Տաթեւիկ Չիչակյանը, Սեւան քաղաքի թիվ 1,2,3,4 հիմնական դպրոցների ուսուցիչներ Արեւիկ Ավետիսյանը, Աննա Սարգսյանը, Հրաչիկ Հակոբյանը, Լիանա Զաքարյանը, Լիլիթ Հայրապետյանը, Գագարինի միջնակարգ դպրոցի դասվար Ժաննա Հունանյանը, Գեղամավանի միջնակարգ դպրոցի

Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ

Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ 04.10.2018

Հրաժեշտի հանդիպումից առաջ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Ստեփան Հակոբյանին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալներ Գարեգին Հակոբյանին եւ Արսեն Պետրոսյանին եւ աշխատակից Վահրամ Գորոյանին՝ (Շանթ-2018) ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Այնուհետ Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի խոսքով դիմեց մարզպետարանի աշխատակազմին. (Սիրելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, քաղաքական շարժառիթներից ելնելով, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հետ է կանչել կառավարությունից իր ներկայացուցիչներին, ինչի արդյունքում էլ ես ներկայացրել եմ իմ հրաժարականը:Մենք միասին աշխատեցինք կարճ ժամանակահատվածում, սակայն՝ արդյունավետորեն....

Գավառի կենտրոնական հրապարակում  ծաղիկներ խոնարհվեցին Շառլ Ազնավուրի դիմանկարի առջև

Գավառի կենտրոնական հրապարակում ծաղիկներ խոնարհվեցին Շառլ Ազնավուրի դիմանկարի առջև 04.10.2018

Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ի կեսօրից ծաղիկներ են խոնարհում Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ, որը տեղադրվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծաղկեդրումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, որը կավարտվի երեկոյան մոմավառությամբ: Իսկ Շաբաթ օրը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Շառլ Ազնավուրի հիշատակի համար կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: ( Մարդիկ ամենայն ակնածանքով են խոնարհվում մեծանուն հայ Շառլ Ազնավուրի հիշատակի առջեւ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ 03.10.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել մեր ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում հասցրինք լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրների համար: Ավելին, անցած ամիսներին կատարեցինք մեծ աշխատանք՝ ուրվագծելով մարզի....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56