Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարդիականացվի Մարտունի քաղաքի գրադարանը

15.02.2019

Փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Արտիսիմո» հասարակական կազմակերպության համահիմնադիր Էկա Հորստկային, ում հետ քննարկեց նույն կազմկերպության «Լուսե տանիք» նախագծի էսքիազային փուլի ներկայացման եւ իրականացման հետ կապված հարցեր: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Էկա Հորստկան, «Լուսե տանիքը» Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներով, որոնք հասանելի կլինեն նաեւ տարբեր կարողություններով անձանց ու գրավիչ՝ զբոսաշրջիկների համար: «Նախագիծը հետեւելու է հնի պահպանման ու նորի ստեղծման սկզբունքին եւ նպատակ ունի՝ բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը: Մարտունու համայնքապետարանի գործակցության եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀԿ Կամուրջ» ծրագրի տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցության շնորհիվ « Լուսե տանիքը»կնպաստի տեղի բնակչության հատկապես խոցելի մասի եւ կանանց զբաղվածության հարցի լուծմանը:Նախագիծն արդեն իսկ նոր աջակիցներ եւ գործընկերներ է ձեռք բերել: Իրենց հետաքրքրությունն են հայտնել նաեւ «Երեւան իմ սեր» եւ «Իմ քայլը» հիմնադրամները: Ներկա պահին Մարտունի քաղաքի գրադարանը, որտեղ պահվում է 85 հազար կտոր գիրք, գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Պահոցներն ապահովված չեն գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով, ջերմաստիճանը եւ խոնավությունը կարգավորող սարքերով: Գրադարանը չունի ընթերցասրահ, բացման օրից ի վեր շենքը չի հիմնանորոգվել: Մեր նախագծի իրականացման արդյունքում Մարտունի քաղաքը կունենա ամենաժամանակակից պայմաններով հագեցած գրադարան՝ ընդհանուր, գիտական, մանկական, արտասահմանյան գրականության բաժիններով, ձայնադարանով ու ընթերցասրահով: Բազմաֆունկցիոնալ դահլիճը կծառայի իբրեւ համերգային եւ խորհրդակցությունների դահլիճ, կինոսրահ, ցուցասրահ, տարաբնույթ միջոցառումների անցկացման սրահ: Ստեղծագործական սենյակում կգործեն կիրառական արվեստի, նկարչական, թատերական, գրական, լրագրական, օտար լեզուների ուսուցման խմբակներ: Ժամանցային սենյակը կունենա սրճարանային կառուցվածք, որտեղ կկազմակերպվեն ճանաչողական եւ ժամանցային միջոցառումներ: Այն լինելու է նաեւ ներառական, որտեղ կաշխատեն հաշմանդամություն ունեցող մարդիկ: Գրադարանի 15 աշխատակիցների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ: Նախագծի ներկայացումը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 12-ին, Մարտունի քաղաքի մշակույթի տանը»,-ներկայացրեց Էկա Հորստկան:
Ողջունելով «Լուսե տանիք» ծրագիր-նախագիծը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը նախագծի իրականացման հետ կապված խնդիրներում: «Կարծում եմ, որ նման նախագիծը մեծապես կխթանի Մարտունի քաղաքի գրական-մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը, լուծում կտա քաղաքային գրադարանի շենքային պայմանների բարելավման խնդրին: Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է ամենալայն աջակցության ցուցաբերմանը եւ համագործակված աշխատանքին»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06