Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային եռօրյա այց կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ

13.02.2019

Արաբական Միացյալ Էմիրությունների  Դուբայ քաղաքում գործող «Ռոյալ Ֆռոնտ» (“Royal Front” LLC) ներդրումային ընկերության տնօրենի հրավերով փետրվարի 8- 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այց կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դուբայում Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Դուբայի տնտեսական զարգացման դեպարտամենտի ներդրումների խթանման բաժնի տնօրեն Իբրահիմ Ահլիի (Ibrahim Ahli, Direcor of Investment Promotion Division Department of Economic Development in Dubai) , «ԱլԱվեալ ինվեսթմենթ գրուպի» բաժնետեր Կռուս Աֆիֆիի (Cyrus Afifi, Shareholder AlAwael Investment Group), Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի բիզնեսի զարգացման մենեջեր Ջեյսսի Յանգի (Jessie YANG, Business Development Machinery Engineering Corporation (CMEC)), «Ռոյալ Ֆrոնտ» ՍՊԸ-ի մաս կազմող «Խելացի ինտելեկտուալ տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի նախագահ Հասսան Ալ Ռաեեսի (Hassan Al Raeesi, Chairman of Smart Intelligic Technology LLC), «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և խորհրդի անդամ Սինա Ֆաթթահի (Sina Fattahi), «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի խորհրդի անդամներ Ռաշիդ Քամալի (Rashid Kamali), Աբդուլահ Ալ Նայամի (Abdulla Al Niaimi) հետ:
Ինչպես հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը, հանդիպումների արդյունքում շահագրգիռ կառույցների հետ քննարկվեցին համագործակցության մի շարք ծրագրեր, որոնք կարող են ծավալվել հատկապես գյուղատնտեսության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, ջրի արտահանման և այլ ոլորտներում։
Հանդիպումներից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և խորհրդի անդամ Սինա Ֆաթթահին ստորագրեցին համատեղ արձանագրություն՝ Գեղարքունիքի մարզի և «Ռոյալ Ֆռոնտ»-ի միջև հետագա համագործակցության խորացման նպատակով։ Ըստ արձանագրության՝ կողմերը պայմանավորվել են միմյանց հետ համագործակցել առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտատեխնիկական, այլընտրանքային էներգետիկայի, գյուղատնտեսության և ներդրումային ոլորտներում՝ հիմնվելով հավասարազոր գործընկերության, վստահության և փոխշահավետության վրա: Արձանագրությունը միաժամանակ նախատեսում է ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև անմիջական առևտրատնտեսական կապերի հաստատում: Կողմերը պայմանավորվել են ձեռնամուխ լինել նախատեսված ոլորտներում ներդրումային բնագավառների զարգացման նպատակով համագործակցություն նախատեսող փոխըմբռնման հուշագրի մշակման և ստորագրման քայլերին:
«Լինելու են փոխադարձ այցեր ու շփումներ, քննարկումներ, հանդիպումներ: Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո ակնկալում ենք մեր մարզի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ներդրումներ: Մեր կողմից օտարերկրյա ներդրողներին ներկայացվել են մարզի տնտեսական զարգացման հնարավորությունները, հեռանկարներն ու գրավչությունները: Միաժամանակ նպատակահարմար ենք գտել «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի և նրա հետ համագործակցող կառույցների ներկայացուցիչներին հրավիրել Գեղարքունիք՝ մասնակցելու 2019 թվականի ապրիլի 19-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» տնտեսական գործարար համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր նախաձեռնություններ, համագործակցության նոր ուղղություններ: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կանենք համագործակցության առաջին արդյունավետ ու տեսանելի քայլերը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06